Անցնել բովանդակությանը

Սիրտ ջերմացնող ֆիլմաշար

Սիրտ ջերմացնող ֆիլմաշար

«Կարծես Եհովան կարդում է ծնողների սրտերը»։ Այսպես արտահայտվեց մի մալայզիացի հայր «Դարձիր Եհովայի ընկերը» անիմացիոն ֆիլմաշարի մասին։

Առաջին մուլտֆիլմի թողարկումից հետո մինչ այժմ Եհովայի վկաները նկարել են այս անիմացիոն ֆիլմի մի շարք սերիաներ Կարենի և նրա ընտանիքի մասին։ Այս ֆիլմերը, որոնք դրված են jw.org կայքում, երեխաներին սովորեցնում են կարևոր բարոյական արժեքներ և կրթում են հոգևորապես։ Նրանք իմանում են, օրինակ, թե ինչու չպետք է գողություն անեն կամ ինչպես կարող են աղոթել Աստծուն։

Առաջին մուլտֆիլմը արդեն իսկ թարգմանվել է 131 լեզուներով՝ օգուտներ բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող շատ երեխաների։

Ոգևորիչ արձագանքներ

Հինգ երեխաներ ունեցող մի մայր գրում է. ««Լսիր, հնազանդվիր և օրհնվիր» ֆիլմի DVD-ն ստանալուց ընդամենը մեկ շաբաթ հետո մենք այն արդեն նայել էինք մոտ 50 անգամ»։

Միլին, ով 12 տարեկան մի աղջիկ է և ապրում է Անգլիայում, ունի Թոմաս անունով 15 տարեկան մի եղբայր։ Թոմասը տառապում է Դաունի հիվանդությամբ։ Միլին գրում է. «Թոմասը Կարենի ֆիլմերը բեռնել է իր iPad-ում, որպեսզի դրանք ցույց տա դպրոցում իր ընկերներին։ Նա սիրում է նաև երգերը և այնքան քաղցր է երգում դրանք, որ մեր քույրերից մեկը նույնիսկ լաց եղավ»։

Ավըն, ով, ինչպես ինքն է գրել, 8 տարեկան, 9 ամսական և 25 օրական է, գրում է. «Կարենը ու իր քույրիկը երեխաներին շատ լավ են սովորեցնում»։

Միքեյլըն գրում է. «Ես վեց տարեկան եմ։ Շնորհակալություն «Լսիր, հնազանդվիր և օրհնվիր» ֆիլմի համար։ Այնտեղից ես սովորեցի լսել ծնողներիս, քանի որ դա ուրախացնում է Եհովային»։

Իմաստալից բովանդակություն

Անիմացիոն ֆիլմեր նկարել սովորող մի երիտասարդ, ով Եհովայի վկա չէ, դիտեց «Գողանալը վատ բան է» ֆիլմը։ Նա շատ էր տպավորվել, հատկապես, երբ իմացել էր, որ այս ֆիլմը նկարել է անիմատորների ընդամենը մի փոքր խումբ։ Նա ասում է. «Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր աշխատում են մեծ և փոքր անիմացիոն ստուդիաներում։ Երբեմն մտածում եմ այդպիսի վայրերում կատարվող աշխատանքի մասին։ Նրանց ողջ աշխատանքը և թափած ջանքերը ուղղված են մարդկանց ընդամենը մի քանի ժամ զվարճացնելու և ուրախացնելու վրա, ոչ ավելին։ Սակայն ձեր ֆիլմերը փոխում են երեխաների կյանքը, սովորեցնում են նրանց տարբերել ճիշտը սխալից ու ճիշտ որոշումներ կայացնել։ Դուք անում ենք մի բան ինչը ունի նպատակ, ինչը օգնում է մարդկանց»։

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծնողները համամիտ են։ Նրանցից մեկը գրում է. «Իմ երեքամյա տղան նայում էր «Լինենք Եհովայի ընկերը» տեսանյութը։ Երգի կեսից նա նայեց ինձ, իր փոքրիկ ձեռքը դրեց սրտին և ասաց. «Մա՛մ, այնպես եմ ուրախանում, երբ նայում եմ այս մուլտիկը»»։