Անցնել բովանդակությանը

Սիրո գործեր աղետի ժամանակ

Սիրո գործեր աղետի ժամանակ

Եհովայի վկաները աղետների ժամանակ օգնություն են ցուցաբերում իրենց հավատակիցներին և ուրիշներին։ Նրանք դա անում են սիրուց մղված, ինչը ճշմարիտ քրիստոնյաների բնորոշող հատկությունն է (Հովհաննես 13:35

Ստորև մասամբ նշված են 2011թ. կեսերից մինչև 2012թ. կեսերն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած այն աղետները, որոնց ժամանակ Եհովայի վկաները օգնություն են տրամադրել տուժածներին։ Չի խոսվի սակայն այսպիսի դեպքերում միշտ ցուցաբերվող հոգևոր և էմոցիոնալ աջակցության մասին։

Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները, որոնք նշանակվել են մեր մասնաճյուղերի կողմից, կազմակերպել են համապատասխան աշխատանքները։ Տեղի ժողովները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս գործում։

Ճապոնիա

Ճապոնիա։ 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած ցունամիից, որն հարվածեց Ճապոնիայի հյուսիսային ափերին, տուժեցին հարյուր հազարավոր մարդիկ։ Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները առատաձեռնորեն նվիրաբերում էին դրամական և այլ միջոցներ, ինչպես նաև տրամադրում էին իրենց ունակությունները, որպեսզի օգնեն տուժածներին և վերացնեն աղետի հետևանքները։ Դիտեք մեր պատրաստած տեսանյութը Ճապոնիայում իրականացված աշխատանքների մասին։

Բրազիլիա։ Ջրհեղեղներն ու սողանքները հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձան։ Վկաները անմիջապես աղետի գոտի ուղարկեցին 42 տոննա սննդամթերք, 20000 շիշ ջուր, 10 տոննա հագուստ, 5 տոննա մաքրության պարագաներ, դեղորայք և այլ պիտույքներ։

Կոնգո (Բրազավիլ)։ Երբ պայթեց զինանոցը, Եհովայի վկաների 4 տուն ամբողջությամբ ավերվեց, իսկ 28-ը մասամբ վնասվեց։ Սնունդ և հագուստ տրամադրվեց տուժածներին։ Տեղի Վկաներն էլ օթևան տրամադրեցին նրանց։

Կոնգո (Կինշասա)։ Խոլերալով վարակվածներին դեղորայք տրամադրվեց։ Իսկ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից տուժածների համար հագուստ նվիրաբերվեց։ Բուժօգնություն, ցանքի համար սերմեր և մի քանի տոննա հագուստ տրվեց փախստականների ճամբարներում ապաստան գտած մարդկանց։

Վենեսուելա։ Հորդառատ անձրևները պատճառ եղան ջրհեղեղների և սողանքների։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները օգնեցին 288 տուժած Վկայի։ Կառուցվեց ավելի քան 50 նոր տուն։ Նրանք նաև օգնեցին այն մարդկանց, որոնց տները վտանգված էին, քանի որ բարձրանում էր Վալենսիա լճի մակարդակը։

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններ։ Թայֆունների պատճառով երկրի մի մասում ջրհեղեղներ եղան։ Մասնաճյուղը սննդամթերք և հագուստ ուղարկեց տուժածներին։ Երբ ջրերը հեռացան, տեղի Վկաները օգնեցին մաքրել քաղաքը։

Կանադա։ Անտառային հրդեհներից հետո Ալբերտա նահանգի Սլեյվ Լեյկ քաղաքի ժողովը ստացավ զգալի ֆինանսական օգնություն այդ տարածաշրջանի Վկաներից՝ հրդեհի հետևանքները վերացնելու համար։ Քանի որ գումարը բավականին շատ էր, ժողովը դրա կեսից ավելին նվիրաբերեց աշխարհի այլ վայրերում տեղի ունեցած աղետներից տուժածներին օգնելու համար։

Կոտ դ’Իվուար։ Երկրում սկսված պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ և հետո, տարբեր ապրանքներ, կացարան և բուժօգնություն տրամադրվեց կարիքավորներին։

Ֆիջի։ Հորդառատ անձրևներից առաջացած ավերիչ ջրհեղեղները վնասեցին Վկաների 192 ընտանիք, որոնցից շատերը կորցրեցին իրենց բերքը, ինչը նրանց սննդի և եկամուտի միակ աղբյուրն էր։ Նրանց սնունդ տրամադրվեց։

Գանա։ Երբ երկրի արևելյան մասը հեղեղվեց ջրով, տուժածներին տրամադրվեց սննդամթերք և սերմացու, ինչպես նաև վերակառուցվեց նրանց տները։

Միացյալ Նահանգներ։ Երեք նահանգում տորնադոների պատճառով զգալիորեն վնասվեց Վկաների 66 տուն, իսկ 12-ը ամբողջությամբ ավերվեց։ Թեև դրանցից շատերը ապահովագրված էին, սակայն օգնության ֆոնդ բացվեց վերականգնողական աշխատանքներին աջակցելու համար։

Արգենտինա։ Եհովայի վկաների ժողովները օգնեցին երկրի հարավում բնակվողներին, որոնց տները վնասվել էին հրաբխային մոխրից։

Մոզամբիկ։ Սննդամթերք տրամադրվեց երաշտից տուժած ավելի քան 1000 հոգու։

Նիգերիա։ Ֆինանսական օգնություն տրամադրվեց 24 Վկայի, ովքեր լրջորեն վնասվել էին ավտոբուսի վթարից։ Օգնություն տրամադրվեց նաև երկրի հյուսիսում ապրողներից շատերին, որոնք անտուն էին մնացել էթնիկ-կրոնական բախումների պատճառով։

Բենին։ Դեղորայք, հագուստ, մոծակներից պաշտպանող ցանցեր, խմելու ջուր և այլ պարագաներ տրամադրվեցին ավերիչ ջրհեղեղից տուժածներին։

Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետություն։ «Այրին» փոթորկից հետո տեղի ժողովները բուժօգնություն ցույց տվեցին և օգնեցին վերակառուցել տները։

Եթովպիա։ Երկու տարածաշրջան տուժել էր երաշտից, իսկ մեկում ջրհեղեղ էր եղել։ Տուժածներին օգնելու համար օգնության ֆոնդ բացվեց։

Քենիա։ Երաշտից տուժածներին օգնելու համար ֆոնդ բացվեց։

Մալավի։ Օգնություն տրամադրվեց Ձալեկա փախստականների ճամբարում ապրողներին։

Նեպալ։ Սողանքը լուրջ վնասեց մի Վկայի տուն։ Նրան տրամադրվեց ժամանակավոր կացարան։ Տեղի ժողովը հոգ տարավ նրա կարիքների մասին։

Պապուա Նոր Գվինեա։ Չարագործները հրդեհեցին Վկաների 8 տուն։ Քայլեր ձեռնարկվեցին դրանք վերակառուցելու համար։

Ռումինիա։ Ջրհեղեղի հետևանքով որոշ Վկաները կորցրեցին իրենց տները։ Օգնություն է տրամադրվել դրանք վերակառուցելու համար։

Մալի։ Հարևան Սենեգալից ֆինանսական օգնություն տրամադրվեց նրանց, ովքեր երաշտի պատճառով քիչ բերք էին հավաքել և սննդամթերքի կարիք ունեին։

Սիերա Լեոնե։ Ֆրանսիացի մի Վկա բժիշկ բուժօգնություն տրամադրեց պատերազմից ավերված տարածքներում ապրող Եհովայի վկաներին։

Թաիլանդ։ Ավերիչ ջրհեղեղներից լրջորեն տուժեցին մի քանի նահանգներ։ Օգնության թիմերը վերակառուցեցին և մաքրեցին 100 տուն և 6 Թագավորության սրահ։

Չեխիա։ Երբ Չեխիայում ջրհեղեղից վնասվեց մի քանի տուն, հարևան Սլովակիայում ապրող Վկաները օգնություն ցույց տվեցին։

Շրի Լանկա։ Ցունամիի հետևանքները վերացնելու հետ կապված աշխատանքների մեծ մաս ավարտվել է։

Սուդան։ Սննդամթերք, հագուստ, կոշիկ և պոլիեթիլենային պաստառներ են ուղարկվել Եհովայի վկաներին, ովքեր թողել են իրենց բնակավայրերը քաղաքացիական պատերազմի պատճառով։

Տանզանիա։ Ուժեղ ջրհեղեղի պատճառով 14 ընտանիք կորցրեց իր ունեցած-չունեցածը։ Տեղի ժողովները նվիրաբերեցին հագուստ և տնտեսական ապրանքներ։ Մեկ տուն վերակառուցվեց։

Զիմբաբվե։ Երաշտը սովի պատճառ դարձավ երկրի մի մասում։ Սնունդ և փող հատկացվեց տուժածներին։

Բուրունդի։ Մարդասիրական օգնություն, ներառյալ բուժօգնություն է տրամադրվում փախստականներին։