Միայնության համաճարակ։ Ինչպե՞ս հաղթահարել
«ԱՄՆ-ում բնակվող չափահասների գրեթե կեսը հայտնում է, որ տառապում է միայնության զգացումից, ընդ որում՝ նրանց մեջ ճնշող մեծամասնություն են կազմում 18-25 տարեկան երիտասարդները» (Միայնության և մեկուսացման մեր համաճարակը. ԱՄՆ գլխավոր վիրաբույժի տեղեկատու՝ «Սոցիալական փոխազդեցության և համայնքի բուժիչ հատկությունները» թեմայով, 2023)։
«[Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը] սոցիալական փոխազդեցության ուղղությամբ նոր առաքելություն է ստանձնել, որի նպատակն է հետազոտել միայնությունը՝ որպես հրատապ առողջական խնդիր, խթանել առողջ հարաբերությունների զարգացումը և միայնության դեմ պայքարի արդյունավետ եղանակներ առաջարկել բոլոր երկրների բնակիչներին՝ անկախ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական կարգավիճակից» (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, նոյեմբերի 15, 2023)։
Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում առողջ հարաբերություններ զարգացնելու և միայնությունից խուսափելու վերաբերյալ։
Աստվածաշնչյան օգտակար սկզբունքներ
Առօրյայից պակասեցրեք այն զբաղմունքները, որոնք մեկուսացնում են ձեզ հասարակությունից։ Դրանց թվում է սոցիալական ցանցերում չափից շատ ժամանակ անցկացնելը։ Փոխարենը առիթներ ստեղծեք, որ մարդկանց հետ երես առ երես շփվեք և իրակա՛ն ընկերներ ձեռք բերեք։
Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Ուրիշներին օգնելու առիթներ փնտրեք։ Դիմացինի համար բարի գործեր անելը ոչ միայն ամրացնում է նրա հետ ընկերությունը, այլև բարելավում է մեր էմոցիոնալ ինքնազգացողությունը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
Ուսումնասիրեք մեր կայքը, որպեսզի Աստվածաշնչից հավելյալ օգտակար տեղեկություններ գտնեք ամուր ընկերական հարաբերություններ կառուցելու մասին։