ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Հիսուսը վերջ կդնի աղքատությանը
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ շատ է սիրում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր աղքատ են ու կեղեքված (Մատթեոս 9։36)։ Նա անգամ իր կյանքը տվեց ուրիշների համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 15։13)։ Շուտով Հիսուսը նորից կփաստի, որ սիրում է մարդկանց՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր գործի դնելով իր իշխանությունը և ողջ աշխարհով մեկ վերջ դնելով աղքատությանը։
Աստվածաշունչը պոետիկ ոճով նկարագրում է, թե ինչ է անելու Հիսուսը.
«Թող նա տեսնի ժողովրդի մեջ ընկճվածների դատը, փրկի աղքատների որդիներին» (Սաղմոս 72։4)։
Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ այն ամենի համար, ինչ Քրիստոսը արել է և դեռ անելու է հանուն մեզ։ Ղուկաս 22։19-ում Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց հիշել իր մահը։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են նրա մահվան տարելիցին։ Հրավիրում ենք ձեզ ներկա լինելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա 2024 թ. մարտի 24-ին՝ կիրակի։