Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ամուր կանգնեք, մինչ վերջը մոտենում է

Ամուր կանգնեք, մինչ վերջը մոտենում է

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Շուտով տպավորիչ իրադարձություններ են տեղի ունենալու, որոնց ժամանակ մեր քաջությունը և Եհովայի հանդեպ ունեցած վստահությունը առավել քան երբևէ փորձության կենթարկվեն։ Մեծ նեղությունը կսկսվի կեղծ կրոնի կործանումով (Մթ 24։21; Հտն 17։16, 17)։ Այդ փոթորկալից ժամանակներում, հնարավոր է, մեզանից պահանջվի խիզախորեն դատաստանական լուր քարոզել (Հտն 16։21)։ Մեզ վրա հարձակում է գործելու Մագոգի Գոգը (Եզկ 38։10–12, 14–16)։ Ի պատասխան՝ Եհովան սկսելու է իր՝ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» (Հտն 16։14, 16)։ Ապագա այս իրադարձությունները քաջաբար դիմագրավելու համար մենք պետք է այսօր իսկ փորձությունների ժամանակ հաստատուն մնանք։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Քաջաբար պաշտպանիր հավատդ և ապրիր Եհովայի սահմանած բարձր բարոյական չափանիշներով (Ես 5։20

  • Շարունակիր հավատակիցներիդ հետ միասին երկրպագել Եհովային (Եբ 10։24, 25

  • Պատրաստակամորեն հնազանդվիր Եհովայի կազմակերպությունից եկած առաջնորդությանը (Եբ 13։17

  • Խորհիր, թե Եհովան անցյալում ինչպես է փրկել իր ժողովրդին (2Պտ 2։9

  • Աղոթիր Եհովային և ապավինիր նրան (Սղ 112։7, 8

ԴԻՏԻՐ ՀԱՏՎԱԾ «ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ՔԱՋ ԼԻՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ժողովների միավորման ժամանակ քարոզիչների հնազանդությունը ինչպե՞ս փորձվեց։

  • Քաջությունն ու հնազանդությունը ինչպե՞ս են փոխկապակցված։

  • Արմագեդոնի ժամանակ մեզ ինչո՞ւ է քաջություն անհրաժեշտ լինելու։

  • Այսօրվանից պատրաստվիր ապագա իրադարձություններին, որոնց ժամանակ քաջություն է անհրաժեշտ լինելու

    Աստվածաշնչյան ո՞ր դրվագը կամրացնի մեր հավատը այն բանի հանդեպ, որ Եհովան ի զորու է փրկել մեզ (2Տգ 20։1–24