ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Երիտասարդնե՛ր, «բարի գործերի նախանձախնդիր» եղեք
Տիտոսին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը գրեց, որ երիտասարդները, այդ թվում՝ Տիտոսը պետք է ձգտեն «ամեն ինչում բարի գործերի օրինակ» լինել (Տիտ 2։6, 7)։ Առաքյալը այդ նույն գլխի շարունակության մեջ նշում է, որ Եհովայի ժողովուրդը մաքրվել է, որ «բարի գործերի նախանձախնդիր» լինի (Տիտ 2։14)։ Այդ բարի գործերից է Աստծու Թագավորության մասին քարոզելն ու ուսուցանելը։ Եթե երիտասարդ ես, կարո՞ղ ես օգտագործել քո երիտասարդական ավյունը, որպեսզի ենթառահվիրա կամ ռահվիրա ծառայես (Առ 20։29)։
Եթե ունես այդպիսի ցանկություն, անհրաժեշտ է, որ խելամտորեն կազմակերպես գործերդ, որպեսզի կարողանաս հասնել նպատակիդ (Ղկ 14։28–30)։ Օրինակ՝ մտածիր, թե լիաժամ ծառայելիս ինչպես կհոգաս նյութական կարիքներդ, ինչպես կլրացնես պահանջվող ժամաքանակը։ Աղոթիր Եհովային այդ ամենի մասին (Սղ 37։5)։ Քո ծրագրերի մասին խոսիր ծնողներիդ հետ ու այն ռահվիրաների հետ, որոնք կարողանում են հաջողությամբ կատարել լիաժամ ծառայությունը։ Հետո քայլեր ձեռնարկիր նպատակիդ հասնելու համար։ Եհովան, անկասկած, կօրհնի ծառայության մեջ դրսևորած քո նախանձախնդրությունը։
ԴԻՏԻՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ՈՎՔԵՐ ՓԱՌՔ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ռահվիրա ծառայելու համար ոմանք ի՞նչ դժվարություն են հաղթահարել և ինչպե՞ս։
-
Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին, որ ռահվիրա ծառայեն։
-
Ինչո՞ւ է կարևոր ծառայության գրաֆիկ ունենալ։
-
Ժողովի անդամները ինչպե՞ս կարող են քաջալերել ու օգնել ռահվիրաներին։
-
Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր ռահվիրա են ծառայում։