ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Հիշե՛ք Ղովտի կնոջը»
Սոդոմից փախչելիս Ղովտի կինը ինչո՞ւ հետ նայեց։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին (Ծն 19։17, 26)։ Ղովտի կնոջը հիշելու մասին նախազգուշացումը տալուց առաջ Հիսուսի ասած խոսքերը ցույց են տալիս, որ, հավանաբար, այդ կնոջ սիրտը կապված էր այն ամենի հետ, ինչ նա թողել էր հետևում (Ղկ 17։31, 32)։ Ի՞նչ կարող ենք անել, որ չնմանվենք Ղովտի կնոջը և չկորցնենք Աստծու հավանությունը։ Մենք պետք է թույլ չտանք, որ նյութական բաներ ունենալու և հարմարավետ կյանքով ապրելու ձգտումը առաջնային դառնա մեզ համար (Մթ 6։33)։ Հիսուսն ասաց, որ «չենք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մթ 6։24)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե նկատենք, որ նյութական բաները սկսել են շեղել մեզ հոգևորից։ Պետք է աղոթենք Եհովային, որ մեզ խորաթափանցություն տա, որ տեսնենք, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունենք, և ուժ ու քաջություն տա, որ անենք դրանք։
«ՀԻՇԵ՛Ք ՂՈՎՏԻ ԿՆՈՋԸ» ԵՐԵՔՄԱՍԱՆՈՑ ՖԻԼՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ավելի շատ փող վաստակելու ճնշումները ինչպե՞ս ազդեցին Գլորիայի մտածելակերպի, խոսքերի և արարքների վրա։
-
Ինչո՞ւ է Ղովտի կինը նախազգուշական օրինակ մեզ համար։
-
Ջոն ու նրա ընտանիքը ի՞նչ օգուտներ քաղեցին՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։
-
Աշխատակիցների հետ ընկերակցությունը ինչպե՞ս ազդեց Աննայի հոգևոր վիճակի վրա։
-
Ինչո՞ւ է մեզ քաջություն պետք, երբ մեզ վրա ճնշում են բանեցնում, որ փողը կյանքում առաջին տեղում դնենք։
-
Ինչպե՞ս Բրայենն ու Գլորիան նորից սկսեցին առաջնահերթություն տալ հոգևոր բաներին։
-
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են ընդգծվում այս ֆիլմում։