Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ի՞նչ կարող ենք սովորել «Առանձին երգերից»

Ի՞նչ կարող ենք սովորել «Առանձին երգերից»

«Առանձին երգերից» որո՞նք ես սիրում։ Ինչո՞ւ են դրանք քեզ դուր գալիս։ Քո կարծիքով՝ այն, ինչ ցույց է տրվում տեսանյութերում իսկապես առօրյա կյանքի՞ց է։ Քանի որ այդ երգերը տարբեր թեմաներով են, երաժշտությունն էլ տարբեր ոճի է, յուրաքանչյուրը կարող է դրանց մեջ իրեն հոգեհարազատ երգ գտնել։ Բայց պետք է նշել, որ այդ երգերը և դրանց տեսանյութերը միայն ժամանցի համար չեն։

«Առանձին երգերից» յուրաքանչյուրը գործնական դասեր է պարունակում, որոնք կարող ենք կիրառել մեր քրիստոնեական կյանքում և ծառայության մեջ։ Որոշ երգեր հյուրասիրության, միասնության, ընկերության, քաջության, սիրո և հավատի մասին են։ Մյուսներն էլ ընդգծում են Եհովայի մոտ վերադառնալու, ներողամտություն դրսևորելու, առօրյայում չեզոքություն պահելու և հոգևոր նպատակներ դնելու կարևորությունը։ Անգամ երգ կա բջջային հեռախոսը հավասարակշռված ձևով օգտագործելու մասին։ Ուրիշ ի՞նչ գործնական դասեր ես քաղել «Առանձին երգերից»։

ԴԻՏԻՐ «ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆ ԱՉՔԻՍ ԱՌԱՋ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ապագա ի՞նչ օրհնությունների մասին է մտածում տարեց զույգը (Ծն 12։3

  • Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի խոստումների հանդեպ մեր հավատը։

  • Ի՞նչ վերամիավորում կլինի շատ շուտով։

  • Թագավորության հետ կապված մեր հույսը ինչպե՞ս է օգնում տոկալ այսօրվա դժվարություններին (Հռ 8։25