Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. հմտորեն հարցեր օգտագործենք

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. հմտորեն հարցեր օգտագործենք

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են», իսկ հարցերը նման են դույլի, որով կարող ենք դուրս հանել այդ ջրերը (Առ 20։5)։ Հարցերն օգնում են, որ դիմացինին ներգրավենք զրույցի մեջ։ Եթե լավ մտածված հարցեր տանք, ապա մարդու տված պատասխաններից շատ արժեքավոր տեղեկություններ կարող ենք իմանալ նրա մասին։ Հիսուսը հմուտ էր հարցեր գործածելու մեջ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Տեսակետ բացահայտող հարցեր տուր։ Իր աշակերտների տեսակետն իմանալու համար Հիսուսը մի շարք հարցեր տվեց նրանց (Մթ 16։13–16; be, էջ 238, պրբ. 3–5)։ Տեսակետ բացահայտող ի՞նչ հարցեր կարող ես դու տալ։

  • Հուշող հարցեր տուր։ Պետրոսի մտածելակերպը շտկելու համար Հիսուսը հարցեր տվեց նրան և պատասխանի համար հնարավոր տարբերակներ առաջարկեց, որոնք օգնեցին Պետրոսին ճիշտ եզրակացության գալ (Մթ 17։24–26)։ Ի՞նչ հուշող հարցեր կարող ես տալ, որ օգնես մարդուն ճիշտ եզրակացության գալ։

  • Գովիր։ Երբ Հիսուսը տեսավ, որ դպիրը «խելացի պատասխան տվեց», գովեց նրան (Մկ 12։34)։ Ինչպե՞ս կարող ես գովել մարդուն, երբ նա պատասխանում է քո տված հարցին։

ԴԻՏԵՔ «ԱՐԱ ԱՅՆ ԳՈՐԾԸ, ՈՐ ՀԻՍՈՒՍՆ ԱՐԵՑ — ՈՒՍՈՒՑԱՆԻՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ, ԱՊԱ ՏՈՒՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ

  • Ինչո՞ւ է սա ուսուցանելու սխալ օրինակ, թեև բերված տեղեկությունները ճշգրիտ էին։

  • Ինչո՞ւ պետք է նյութը բացատրելուց ավելին անենք։

ԴԻՏԵՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ, ԱՊԱ ՏՈՒՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ

  • Եղբայրն ինչպե՞ս կարողացավ հմտորեն հարցեր օգտագործել։

  • Եղբոր ուսուցանելու մեթոդից է՞լ ինչը կարող ենք ընդօրինակել։

Այն, թե ինչպես ենք ուսուցանում, ի՞նչ ազդեցություն է ունենում մյուսների վրա (Ղկ 24։32)