ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Պատվիր քո հորն ու մորը»
Երբ Հիսուսը երկրի վրա էր, ընդգծեց հետևյալ պատվերի կարևորությունը. «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12; Մթ 15։4)։ Հիսուսը միանգամայն խոսքի ազատություն ուներ դա ասելու, քանի որ պատանեկան տարիքում նա «շարունակում էր հնազանդվել» իր ծնողներին (Ղկ 2։51)։ Իսկ երբ արդեն չափահաս էր, հոգ տարավ, որ իր մահից հետո իր մայրը չմնա առանց խնամքի (Հվ 19։26, 27)։
Մեր օրերում քրիստոնյա պատանիները պատվում են իրենց ծնողներին, եթե ենթարկվում են նրանց և հարգանքով են խոսում նրանց հետ։ Իրականում, ծնողներին պատվելու մասին օրենքը տարիքային սահմանափակում չունի։ Նույնիսկ երբ մեր ծնողները ծերանում են, մենք պետք է շարունակենք պատվել նրանց և լսել նրանց իմաստուն խորհուրդները (Առ 23։22)։ Մենք նաև պատվում ենք մեր տարեց ծնողներին, երբ հոգում ենք նրանց մասին էմոցիոնալ ու հոգևոր առումով այնքան, որքան նրանք դրա կարիքն ունեն (1Տմ 5։8)։ Անկախ նրանից՝ պատանի ենք, թե արդեն հասուն տարիքում ենք, պետք է շարունակենք լավ հաղորդակցություն պահպանել մեր ծնողների հետ, քանի որ դա նրանց պատվելու գլխավոր միջոցն է։
ԴԻՏԵՔ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԽՈՍԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՀԵՏ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Քեզ համար ինչո՞ւ գուցե դժվար լինի խոսել ծնողներիդ հետ։
-
Ծնողներիդ հետ խոսելիս ինչպե՞ս կարող ես պատվել նրանց։
-
Ինչո՞ւ արժե ամեն ջանք թափել ծնողների հետ խոսելու համար (Առ 15։22)։