Փետրվարի 26–մարտի 4
ՄԱՏԹԵՈՍ 18, 19
Երգ 121 և աղոթք
Բացման խոսք (3 ր կամ ավելի քիչ)
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Զգույշ եղիր, որ չգայթակղվես և չգայթակղեցնես»։ (10 ր)
Մթ 18։6, 7 — Մենք ոչ ոքի չպետք է գայթակղեցնենք («աղացքար», «գայթակղությունների» nwtsty Մթ 18։6, 7-ի լրացուցիչ տեղեկությունները և «Աղացքար», «Վերին և ստորին աղացքարեր» մուլտիմեդիան)
Մթ 18։8, 9 — Պետք է խուսափենք այն ամենից, ինչը կարող է գայթակղեցնել մեզ («գեհենի» nwtsty Մթ 18։9-ի լրացուցիչ տեղեկությունը, բառարանը, «Գեհեն»)
Մթ 18։10 — Եհովան իմանում է, երբ գայթակղեցնում ենք ինչ-որ մեկին («տեսնում են իմ երկնային Հոր երեսը» nwtsty Մթ 18։10-ի լրացուցիչ տեղեկությունը; w10 11/1, էջ 16)
Փնտրենք հոգևոր գանձեր։ (8 ր)
Մթ 18։21, 22 — Քանի՞ անգամ պետք է պատրաստ լինենք ներել մեր հավատակիցներին («յոթանասունյոթ անգամ» nwtsty Մթ 18։22-ի լրացուցիչ տեղեկությունը)
Մթ 19։7 — Ինչի՞ համար էր «բաժանման վկայականը» («բաժանման վկայական» nwtsty Մթ 19։7-ի լրացուցիչ տեղեկությունը և «Բաժանման վկայական» մուլտիմեդիան)
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ ես սովորել Եհովայի մասին։
Ուրիշ ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել այս շաբաթվա ընթերցանությունից։
Աստվածաշնչի ընթերցանություն։ (4 ր կամ ավելի քիչ) Մթ 18։18–35
ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Երկրորդ վերայցելություն։ (3 ր կամ ավելի քիչ) Օգտագործիր երկրորդ վերայցելության զրույցի օրինակը։
Երրորդ վերայցելություն։ (3 ր կամ ավելի քիչ) Աստվածաշնչից քո հայեցողությամբ մի համար ընտրիր և ուսումնասիրության համար նախատեսված որևէ ձեռնարկ առաջարկիր։
Աստվածաշնչի ուսումնասիրություն։ (6 ր կամ ավելի քիչ) bhs, էջ 26, պրբ. 18–20։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է հասնել ուսումնասիրողի սրտին։
ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Երբե՛ք մի եղիր գայթակղության պատճառ» (2Կթ 6։3)։ (9 ր) Դիտեք տեսանյութը։
Հիշատակի երեկոյի քարոզարշավ՝ սկսած մարտի 3-ից։ (6 ր) Ելույթ՝ հիմնված «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի 2016 թ. փետրվարի թողարկման 8-րդ էջի վրա։ Ներկաներին բաժանիր Հիշատակի երեկոյի հրավիրատոմսի մեկական օրինակ և քննարկիր հրավիրատոմսի բովանդակությունը։ Նշիր, որ «Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը» վերնագրով հատուկ ելույթը կլինի 2018 թ. մարտի 19-ով սկսվող շաբաթվա մեջ։ Այս քննարկումը կօգնի, որ մարդիկ անհամբերությամբ սպասեն Հիշատակի երեկոյին։ Նշիր, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ձեր ժողովի քարոզչական տարածքը մշակելու համար։
Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն։ (30 ր) jy, գլ. 10, «Ուրախ ուղևորություններ» շրջանակը
Ամփոփում և անդրադարձ հաջորդ շաբաթվան (3 ր)
Երգ 133 և աղոթք