Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն՝ տեսախցիկի կամ խոսասարքի առաջ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն՝ տեսախցիկի կամ խոսասարքի առաջ

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Հանցագործության աճի պատճառով գնալով ավելի շատ մարդիկ են իրենց տան դռան մոտ տեսախցիկ կամ խոսասարք տեղադրում։ Հնարավոր է՝ կաշկանդվում ենք, երբ քարոզում ենք մեկին, ում չենք տեսնում, բայց ով տեսնում է մեզ։ Հետևյալ հիշեցումները կօգնեն, որ ավելի վստահ զգանք տեսախցիկի կամ խոսասարքի առաջ վկայություն տալիս։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Դրական տրամադրվածություն ունեցիր։ Շատ բնակիչներ, ովքեր տեսախցիկներ կամ խոսասարքեր ունեն, հաճույքով զրուցում են մեզ հետ։

  • Հիշիր, որ որոշ տեսախցիկներ սկսում են ձայնագրել մինչև կսեղմես զանգը, ուստի բնակիչը կարող է տեսնել ու լսել քեզ նախքան կմոտենաս դռանը։

  • Երբ բնակիչը պատասխանում է զանգին, խոսասարքի միջոցով սկսիր խոսել այնպես, ասես նա կանգնած է քո առաջ։ Ժպտա և մի՛ կաշկանդվիր ժեստեր անել։ Ասա այն, ինչ որոշել էիր, եթե նա բացեր դուռը։ Եթե բնակիչը տեսախցիկով է դիտում քեզ, երեսդ շատ մի՛ մոտեցրու խցիկին։ Իսկ եթե ոչ ոք չի պատասխանում զանգին, տեսա/ձայնահաղորդագրություն մի՛ թող։

  • Հիշիր, որ զրույցը ավարտելուց հետո բնակիչը գուցե շարունակի տեսնել ու լսել քեզ, ուստի զգույշ եղիր, թե ինչ ես խոսում համագործակցիդ հետ։