ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Ի՞նչ կանես երաշտի տարում»
Հավատն ու վստահությունը սերտորեն փոխկապակցված են։ Օրինակ՝ ամուր հավատը Եհովայի հանդեպ օգնում է վստահ լինել, որ նա կպաշտպանի մեզ ու հոգ կտանի մեր մասին (Սղ 23։1, 4; 78։22)։ Մենք հասկանում ենք, որ ինչքան մոտենանք այս համակարգի վերջին, այնքան Սատանան կուժգնացնի իր հարձակումները (Հտն 12։12)։ Ի՞նչը կօգնի մեզ։
ԴԻՏԻՐ «Ի՞ՆՉ ԿԱՆԵՍ ԵՐԱՇՏԻ ՏԱՐՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ի՞նչ առումով ենք նման Երեմիա 17։8-ում նշված «ծառին»։
-
«Տոթի» ի՞նչ տեսակի մասին է խոսվում տեսանյութում։
-
Արդյոք տոթն ու երաշտը ազդո՞ւմ են «ծառի» վրա, և ինչո՞ւ ենք այդպես ասում։
-
Սատանան ի՞նչն է ուզում խարխլել։
-
Ի՞նչ առումով ենք նման փորձառու ուղևորների։
-
Ինչո՞ւ պետք է շարունակենք վստահել հավատարիմ և իմաստուն ծառային, ու ինչպե՞ս է փորձվելու մեր վստահությունը։
-
Ինչո՞ւ պետք է շարունակենք վստահել աստվածաշնչյան սկզբունքներին՝ չնայած աշխարհի մարդկանց ծաղրանքին։