ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Հրապարակային վկայության գերազանց արդյունքները»
Համաձայն «Գործեր» գրքի 5-րդ գլխի՝ առաջին դարի քրիստոնյաները բարի լուրը քարոզելու համար գնում էին տաճար, հանրային մի վայր, որտեղ կարելի էր շատ մարդկանց հանդիպել (Գրծ 5։19–21, 42)։ Այսօր լավ արդյունքներ է բերում մարդաշատ վայրերում շարժական ցուցատախտակով վկայությունը։
ԴԻՏԻՐ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել շարժական ցուցատախտակով վկայությունը։
-
Գրականության սեղանի համեմատ՝ ի՞նչ առավելություն ունի շարժական ցուցատախտակը։
-
Մի Ջունգ Յուի օրինակից ի՞նչ կարող ենք սովորել։
-
Հակոբ Սալոմեի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս շարժական ցուցատախտակով վկայություն տալու կարևորությունը։
-
Էնիսի և նրա ամուսնու օրինակից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարելի է ցուցատախտակով արդյունավետորեն վկայություն տալ։