Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դեկտեմբերի 23-29

ՍԱՂՄՈՍ 119։121-176

Դեկտեմբերի 23-29

Երգ 31 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Ինչպե՞ս խուսափել անտեղի խնդիրներից ու դրանց հետևանքներից

(10ր)

Սիրիր Աստծու պատվիրանները (Սղ 119։127; w18.06, էջ 17, պրբ. 5-6

Ատիր սխալ արարքները (Սղ 119։128; w93 4/15, էջ 17, պրբ. 12

Լսիր Եհովային և խուսափիր «անփորձների» սխալներից (Սղ 119։130, 133; Առ 22։3

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Կոնկրետ ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ, որ ավելի շատ սիրեմ Աստծու պատվիրանները կամ ավելի շատ ատեմ սխալ արարքները»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 119։160— Համաձայն այս համարի՝ ինչո՞ւմ պետք է համոզված լինենք (w23.01, էջ 2, պրբ. 2

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 5)

5. Զարգացրու հետաքրքրությունը

(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրուցակցիդ ցույց տուր, թե ինչպես jw.org կայքում գտնի իրեն հետաքրքրող նյութը (lmd, դաս 8, կետ 3

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5ր) Քննարկում Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ, ով կանոնավոր չի հաճախում ժողովի հանդիպումներին (lmd, դաս 12, կետ 4

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 121

7. Թույլ մի՛ տուր, որ փողասիրությունը ցավ պատճառի քեզ։

(15ր) Քննարկում

Նրանք, ովքեր փողասեր են, «իրենց շատ ցավերով են խոցել» (1Տմ 6։9, 10)։ Ստորև նշված են որոշ ցավեր, որոնք կունենանք, եթե փողասեր ենք և թույլ ենք տալիս, որ այն դառնա մեր կյանքում ամենակարևոր բանը։

  • Մենք չենք կարողանա Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ ունենալ (Մթ 6։24

  • Երբեք բավարարվածության զգացում չենք ունենա (Ժղ 5։10

  • Ավելի դժվար կլինի հեռու մնալ սխալ արարքներից, ինչպիսիք են ստելը, գողանալը և դավաճանությունը (Առ 28։20)։ Եթե սխալ արարքներ ենք անում, մեղավորության զգացում ենք ունենում, ձեռք ենք բերում վատ համբավ և կորցնում ենք Աստծու բարեհաճությունը։

Կարդա Եբրայեցիներ 13։5-ը, և հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Փողի հանդեպ ո՞ր տեսակետը կօգնի խուսափել զգացական ցավերից և ինչո՞ւ։

Նույնիսկ եթե փողասեր չենք, մենք խնդիրներ կունենանք, եթե իմաստնորեն չօգտագործենք այն։

Դիտեք ԱՆԻՄԱՑԻԱՆ՝ «Ինչպես տնօրինել փողը»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Ինչո՞ւ և ինչպե՞ս բյուջե կազմել։

  • Ինչո՞ւ լավ կլինի որոշ գումար խնայել։

  • Ինչո՞ւ է իմաստուն խուսափել անտեղի պարտքերից։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 101 և աղոթք