ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ
Օգնիր ուսումնասիրողին ինքնուրույն սնվել հոգևորապես
Իրենց հոգևոր կարիքները բավարարելու և հոգևորապես հասունանալու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է հիմնական ճշմարտություններից ավելին իմանան (Մթ 5։3; Եբ 5։12–6։2)։ Նրանք նաև պետք է սովորեն ինքնուրույն սնվել հոգևորապես։
Նախ՝ ուսումնասիրողիդ ցույց տուր, թե ինչպես պատրաստվի ուսումնասիրությանը, և հորդորիր այդպես վարվել (mwb18.03, էջ 6)։ Խրախուսիր նրան ուսումնասիրությանը պատրաստվելուց առաջ աղոթել։ Ցույց տուր այն էլեկտրոնային գործիքները, որոնք նա կարող է օգտագործել փնտրտուքների համար։ Բացատրիր, թե նա ինչպես կարող է գտնել jw.org կայքի և JW հեռարձակման թարմ նյութերը։ Աստիճանաբար սովորեցրու Աստվածաշունչը կարդալ ամեն օր, պատրաստվել ժողովի հանդիպումներին և փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։ Նաև սովորեցրու նրան խորհրդածել իր իմացած աստվածաշնչյան տեղեկությունների շուրջ։
ԴԻՏԻՐ «ՕԳՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՆՎԵԼ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Նետան ինչպե՞ս օգնեց Ջեյդին տեսնել, որ ուսումնասիրությունը ավելին է, քան պարզապես հարցերի պատասխանները գտնելը։
-
Ի՞նչն օգնեց Ջեյդին համոզվել, որ անբարոյության մասին Եհովայի դրած արգելքը իմաստուն է։
-
Խորհրդածության վերաբերյալ Ջեյդն ի՞նչ հասկացավ։