Հովսեփը գերազանց ինքնատիրապետում դրսևորեց
Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպես տակնուվրա եղավ Հովսեփի ներաշխարհը, երբ անսպասելիորեն դեմ առ դեմ հանդիպեց իր եղբայրներին։ Նա կարող էր միանգամից հայտնել իր ով լինելը և հետո կա՛մ գրկախառնվեր նրանց հետ, կա՛մ հակառակը՝ վրեժխնդիր լիներ նրանցից։ Բայց նա զգացմունքների ազդեցության տակ անմտածված չգործեց։ Իսկ դո՞ւ ինչ կանեիր, եթե քո ընտանիքի անդամների կամ ուրիշների կողմից անարդար վերաբերմունքի արժանանայիր։ Հովսեփի օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ինքնատիրապետում դրսևորել ու անվրդով մնալ, և ոչ թե լսել մեր նենգավոր սրտին ու տրվել մեր անկատար զգացմունքներին։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովսեփին քո կյանքի տարբեր իրավիճակներում