Մայիսի 19-25
ԱՌԱԿՆԵՐ 14
Երգ 89 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Աղետի բախվելիս կշռադատիր ամեն մի քայլդ
(10 ր)
Մի՛ հավատա «ամեն խոսքի» (Առ 14։15; w23.02, էջ 22-23, պրբ. 10-12)։
Հույսդ մի՛ դիր քո ինտուիցիայի կամ փորձի վրա (Առ 14։12)։
Մի՛ լսիր նրանց, ովքեր չեն ընդունում Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությունը (Առ 14։7)։
ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Երեցնե՛ր, ինչպես հարկն է պատրաստվա՞ծ եք, որ աղետի դեպքում հետևեք առաջնորդությանը և ապավինեք Եհովային (w24.07, էջ 5, պրբ. 11)։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
-
Առ 14։17 — Ինչո՞ւ է ասվում, որ «ամեն բան կշռադատողը» ատված է (it-2, էջ 1094)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Առ 14։1-21 (th, դաս 11)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչից որևէ միտք քննարկիր մեկի հետ, ով անհանգստացած է տիրող տնտեսական վիճակով (lmd, դաս 3, կետ 3)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Պարբերագիր առաջարկիր այն թեմայով, որը նախորդ անգամ հետաքրքրել է զրուցակցիդ (lmd, դաս 9, կետ 4)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(5 ր) Հորդորիր ուսումնասիրողին, որ ամեն օր կարդա Աստվածաշունչը, և բացատրիր, թե ինչպես կարող է հասնել այդ նպատակին (th, դաս 19)։
Երգ 126
7. Պատրաստ եղիր աղետին
(15 ր) Քննարկում։
Անցկացնում է երեցը։ Եթե կան մասնաճյուղի և երեցների խորհրդի կողմից տրված հիշեցումներ, նշիր դրանք։
Քանի որ ապրում ենք «վերջին օրերում», ակնկալում ենք, որ դժվարությունները գնալով շատանալու են (2Տմ 3։1; տես Մթ 24։8-ի լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։ Աղետներից առաջ կամ դրանց ընթացքում Եհովայի ժողովուրդը սովորաբար ժամանակահարմար և կենսական առաջնորդություն է ստանում։ Աղետից փրկվելը մեծ մասամբ կախված է նրանից, թե այսօր արդեն որքանով ենք հնազանդվում ու նախապատրաստվում և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով (Առ 14։6, 8)։
-
Պատրաստվիր հոգևոր առումով։ Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության լավ գրաֆիկ ունեցիր։ Հմտացիր ծառայության տարբեր ձևերում։ Խուճապի մի՛ մատնվիր, եթե ժամանակավորապես կորցնես կապը ժողովի հետ (Առ 14։30)։ Չէ՞ որ ոչինչ չի կարող քեզ մեկուսացնել Եհովա Աստծուց և Հիսուս Քրիստոսից (od, էջ 176, պրբ. 15-17)։
-
Պատրաստվիր ֆիզիկական առումով։ Տարհանման պայուսակներից բացի՝ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա սննդի, ջրի, դեղորայքի և նման այլ բաների բավարար պաշար, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա որոշակի ժամանակ պատսպարվել տանը (Առ 22։3; g17.5, էջ 4)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աղետը ձեզ հանկարծակիի չի՞ բերի»։ Հետո ներկաներին հարցրու.
-
Եհովան ինչպե՞ս կարող է օգնել մեզ աղետի ժամանակ։
-
Նախապատրաստական ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել։
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից տուժածներին։