Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ»

«Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ»

Երբ Հռոմի ժողովը իմացավ, որ Պողոսը գալիս է, այդ ժողովից եղբայրների մի խումբ մոտ 64 կիլոմետր (40 մղոն) ճանապարհ անցավ նրան դիմավորելու համար։ Նրանց անձնազոհ սերը ի՞նչ ազդեցություն թողեց Պողոսի վրա։ «Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գրծ 28։15)։ Թեև Պողոսն էր միշտ քաջալերում ժողովներին, որոնց այցելում էր, սակայն այս անգամ, երբ բանտարկված էր, ինքը ստացավ քաջալերություն (2Կթ 13։10

Այսօր շրջանային վերակացուները այցելում են ժողովներին, որ զորացնեն ու հորդորեն եղբայրներին ու քույրերին։ Աստծու մյուս ծառաների պես նրանք էլ ժամանակ առ ժամանակ մտահոգություններ են ունենում, հոգնում են ու վհատվում։ Երբ հաջորդ անգամ շրջանային վերակացուն և նրա կինը գան ձեր ժողով, ինչպե՞ս կարող ես նրանց ոգևորել, որ «փոխադարձ քաջալերություն ստանաք» (Հռ 1։11, 12

  • Մասնակցիր քարոզչական ծառայության հանդիպումներին։ Շրջանային վերակացուն քաջալերվում է, երբ քարոզիչները ամեն ինչ անում են, անգամ զոհողությունների են գնում, որ լիարժեքորեն մասնակցեն այդ շաբաթվա հատուկ ծրագրին (1Թղ 1։2, 3; 2։20)։ Գուցե որոշես նրա այցելության ամսում ենթառահվիրա ծառայել։ Կարող ես նաև ցանկություն հայտնել նրա կամ նրա կնոջ հետ մասնակցելու քարոզչական ծառայությանը կամ էլ նրանցից մեկին քեզ հետ տանել Աստվածաշնչի ուսումնասիրության։ Նրանք մեծ հաճույքով համագործակցում են տարբեր քարոզիչների հետ, այդ թվում՝ նորերի կամ ծառայության մեջ քիչ փորձ ունեցողների։

  • Հյուրասեր եղիր։ Կարո՞ղ ես առաջարկել, որ շրջանային վերակացուն և նրա կինը գիշերեն քո տանը, կամ ճաշի հրավիրել նրանց։ Այդպես քո սերը կդրսևորես նրանց հանդեպ։ Նրանք ոչ մի ճոխություն չեն ակնկալում (Ղկ 10։38–42

  • Ուշադիր լսիր ու հետևիր նրա տված առաջնորդությանը և խորհրդին։ Շրջանային վերակացուն, սիրուց մղված, օգնում է, որ տեսնենք, թե ինչպես կարող ենք Եհովային մատուցվող մեր ծառայության մեջ բարելավվել։ Երբեմն գուցե նա խիստ խորհուրդ տա (1Կթ 5։1–5)։ Նա շատ է ուրախանում, երբ մենք հնազանդվում ենք ու հպատակվում (Եբ 13։17

  • Գնահատանք արտահայտիր։ Շրջանային վերակացուին ու նրա կնոջը ասա, թե ինչպես են նրանք օգնել քեզ։ Կարող ես դա անել՝ անձամբ նրանց հետ խոսելով կամ որևէ երկտող, բացիկ ուղարկելով (Կղ 3։15