ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Պատանինե՛ր, ձեր սիրտը բացեք ձեր ծնողների առաջ
Ինչո՞ւ լավ կլինի, որ ծնողներիդ հետ անկեղծորեն խոսես և արտահայտես մտքերդ (Առ 23։26)։ Քանի որ Եհովան նրանց հանձնարարել է, որ հոգ տանեն և կրթեն քեզ (Սղ 127։3, 4)։ Եթե քո մտահոգությունների ու անհանգստությունների մասին չխոսես ծնողներիդ հետ, նրանց համար դժվար կլինի օգնել քեզ։ Բացի այդ՝ դու չես կարողանա սովորել նրանց կյանքի փորձից։ Իսկ սխա՞լ է որոշ բաների մասին չասել։ Ոչ միշտ։ Բայց զգույշ եղիր, որ չխաբես ու չմոլորեցնես ծնողներիդ (Առ 3։32)։
Ինչպե՞ս կարող ես խոսել ծնողներիդ հետ։ Փորձիր այնպիսի ժամանակ ընտրել, որը հարմար կլինի թե՛ քեզ, թե՛ նրանց։ Եթե դա դժվար է, նրանցից մեկին նամակ գրիր քո զգացումների ու մտահոգությունների մասին։ Իսկ ի՞նչ անել, եթե նրանք ուզում են քեզ հետ զրուցել մի թեմայի շուրջ, որի մասին դու նախընտրում ես չխոսել։ Հիշիր, որ նրանք շատ են ուզում օգնել քեզ։ Ծնողներիդ համարիր ոչ թե թշնամի, այլ ընկեր։ Եթե ծնողներիդ հետ անկեղծորեն խոսելու համար ջանքեր թափես, օգուտներ կստանաս ողջ կյանքիդ՝ հավիտենական կյանքիդ ընթացքում (Առ 4։10–12)։
ԴԻՏԻՐ «ԻՄ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԸ — ԻՆՉՊԵ՞Ս ԶՐՈՒՑԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՀԵՏ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Էսթերն ու Պարտիկը ի՞նչ բացահայտեցին իրենց մասին։
-
Ի՞նչ կարող ես սովորել Հիսուսի օրինակից։
-
Ինչպե՞ս են ծնողներդ ցույց տալիս, որ հոգ են տանում քո մասին։
-
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ խոսել ծնողներիդ հետ։