Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Դու կարո՛ղ ես քարոզել և ուսուցանել

Դու կարո՛ղ ես քարոզել և ուսուցանել

Երբ Մովսեսը հանձնարարություն ստացավ Եհովայից, սկզբում մտածեց, որ այն իր ուժերից վեր է (Ելք 4։10, 13)։ Դու է՞լ ես նման զգացումներ ունեցել։ Գուցե Աստվածաշունչ ես ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ և մտածում ես, թե արդյոք երբևէ կկարողանաս քարոզել տնից տուն։ Եթե դպրոցական ես, գուցե վարանում ես վկայություն տալ դպրոցում։ Կամ որպես քարոզիչ, հնարավոր է, քեզ համար դժվար է մասնակցել հեռախոսով վկայությանը կամ էլ հրապարակային վկայության որոշ ձևերի։ Աղաչիր Եհովային, որ զորացնի քեզ իր սուրբ ոգով (1Պտ 4։11)։ Վստահ եղիր, որ նա կօգնի քեզ կատարել յուրաքանչյուր հանձնարարություն (Ելք 4։11, 12

ԴԻՏԻՐ «ՔԱՋ ԵՂԵՔ... ՔԱՐՈԶԻՉՆԵ՛Ր» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ դժվարության բախվեց քույր Աոյաման։

  • Նա ինչպե՞ս ուժ և քաջություն գտավ (Եր 20։7–9

  • Եհովայի գործում ավելին անելը ի՞նչ դրական ազդեցություն թողեց նրա վրա։

  • Ծառայության հետ կապված ի՞նչ խնդիրներ կարող ես հաղթահարել Եհովայի օգնությամբ։