Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 48–50

Տարեցները շատ բան ունեն պատմելու

Տարեցները շատ բան ունեն պատմելու

48։21, 22; 49։1; 50։24, 25

Տարեց հավատակիցները ամրացնում են Եհովայի և նրա խոստումների հանդեպ մեր հավատը, երբ պատմում են Եհովայի կատարած «զարմանահրաշ գործերի» մասին, որոնց ականատես են եղել (Սղ 71։17, 18)։ Այդ թանկագին եղբայրներն ու քույրերը օրհնություն են մեզ համար։ Եթե ձեր ժողովում էլ կան այդպիսի տարեցներ, հարցրու նրանց, թե՝

  • Եհովան ինչպես է օգնել նրանց, որ չնայած դժվարություններին՝ շարունակեն ծառայել իրեն,

  • ինչ են զգացել՝ տարիների ընթացքում տեսնելով Թագավորության քարոզիչների թվի աճը,

  • ինչ զգացումներ են ունեցել, երբ հստակեցվել է աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողությունը,

  • Եհովայի կազմակերպության մեջ ինչ բարելավումների ու նորամուծությունների են ականատես եղել։