Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1–4

Ձեր վրայից հանեք հինը և հագեք նորը

Ձեր վրայից հանեք հինը և հագեք նորը

3։5–14

Երբ ընդունեցիր ճշմարտությունը, մեծ փոփոխություննե՞ր արեցիր քո անձնավորության մեջ։ Եհովան, անկասկած, ուրախացել է՝ տեսնելով քո ներդրած ջանքերը (Եզկ 33։11)։ Սակայն անհրաժեշտ է շարունակ ջանքեր թափել, որ հին անձնավորությանը բնորոշ գծերը կրկին ի հայտ չգան, և որ շարունակ դրսևորես նոր անձնավորությանը բնորոշ հատկություններ։ Ստորև նշված հարցերին պատասխանելով՝ տես, թե որ ոլորտներում փոփոխություն անելու կարիք ունես։

  • Երբ ինչ-որ մեկը նեղացնում է ինձ, վիրավորանքը պահո՞ւմ եմ սրտումս։

  • Համբերություն դրսևորո՞ւմ եմ նույնիսկ այն ժամանակ, երբ շտապում եմ կամ հոգնած եմ։

  • Եթե անբարո մտքեր եմ ունենում, անմիջապես վանո՞ւմ եմ դրանք։

  • Բացասական տրամադրվածություն ունե՞մ ուրիշ ազգի մարդկանց հանդեպ։

  • Վերջերս կոպտորեն խոսե՞լ եմ որևէ մեկի հետ կամ հունից դուրս եկե՞լ եմ։