Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգոստոսի 26–սեպտեմբերի 1

ՍԱՂՄՈՍ 78

Օգոստոսի 26–սեպտեմբերի 1

Երգ 97 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Իսրայելի անհավատարմությունը նախազգուշական է

(10ր)

Իսրայելացիները մոռացան Եհովայի արած հիանալի գործերը (Սղ 78։11, 42; w96 12/1, էջ 29-30

Իսրայելացիները չգնահատեցին Եհովայի հոգատարությունը (Սղ 78։19; w06 7/15, էջ 17, պրբ. 16

Իսրայելացիները իրենց սխալներից դասեր չքաղեցին և անհավատարմության օրինակ դարձան (Սղ 78։40, 41, 56, 57; w11 7/1, էջ 10, պրբ. 3-4


ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Ի՞նչը կօգնի խուսափել Եհովայի հանդեպ անհավատարիմ լինելուց։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 78։24, 25— Ինչո՞ւ է մանանան կոչվում «երկնքի ցորեն» և «զորավորների հաց» (w06 7/15, էջ 11, պրբ. 4

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն (lmd, դաս 5, կետ 5

5. Զրույց սկսիր

(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսելու համար օգտագործիր թերթիկ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 5, կետ 4

6. Զրույց սկսիր

(1ր) ՏՆԵՏՈՒՆ։ Բնակիչն ասում է, որ կարճ խոսենք։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 2, կետ 5

7. Զրույց սկսիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Առանց Աստվածաշնչից խոսելու՝ այնպես արա, որ դիմացինդ հասկանա՝ Եհովայի վկա ես, ու դա արա բնական ձևով։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 2, կետ 4

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 96

8. Սովորիր Փիլիպոս ավետարանչի օրինակից։

(15ր) Քննարկում։

Աստվածաշունչը լի է և՛ լավ, և՛ վատ օրինակներով։ Ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ այդ օրինակներից դասեր սովորելու համար։ Աստվածաշնչյան արձանագրությունները ընթերցելուց բացի՝ պետք է խորհրդածենք մեր կարդացածի շուրջ ու շտկենք մեր վարվելակերպը։

Փիլիպոս ավետարանիչը հայտնի էր որպես «ոգով և իմաստությամբ լի» քրիստոնյա (Գրծ 6։3, 5)։ Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Սովորենք նրանցից— Փիլիպոս ավետարանիչ»։ Հետո ներկաներին հարցրու, թե ինչ են սովորում ներքևում նշված իրավիճակներից։

  • Ի՞նչ արեց Փիլիպոսը, երբ իր հանգամանքները հանկարծակի փոխվեցին (Գրծ 8։1, 4, 5

  • Ի՞նչ օրհնություններ ստացավ Փիլիպոսը, երբ պատրաստակամորեն գնաց այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ էր (Գրծ 8։6-8, 26-31, 34-40

  • Հյուրասիրություն դրսևորելով՝ ի՞նչ օգուտ ստացան Փիլիպոսն ու նրա ընտանիքը (Գրծ 21։8-10

  • Տեսանյութում ընտանիքը ինչպիսի՞ ուրախություն ստացավ՝ Փիլիպոսի օրինակին հետևելով։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 101 և աղոթք