Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Դու կարող ես օգնել ոչ ակտիվ քարոզիչներին

Դու կարող ես օգնել ոչ ակտիվ քարոզիչներին

Ամեն տարի բազմաթիվ ոչ ակտիվ քարոզիչներ են գալիս Հիշատակի երեկոյին։ Նրանք սկսել են վազել կյանքի մրցավազքը, բայց տարբեր պատճառներով դանդաղեցրել են իրենց ընթացքը։ Այդ պատճառներից մի քանիսի մասին խոսվում է «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկում (Եբ 12։1)։ Բայց Եհովան, ով փրկագնել է նրանց իր որդու արյամբ, շարունակում է սիրել ու թանկ համարել նրանց (Գրծ 20։28; 1Պտ 1։18, 19)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց վերադառնալու ժողով։

Ժողովի երեցները ձգտում են գտնել և օգնել ոչ ակտիվ քրիստոնյաներին, ինչպես հոգատար հովիվն է փնտրում այն գառնուկին, ով հեռացել է հոտից (Ղկ 15։4–7)։ Դա Եհովայի սիրառատ հոգատարության դրսևորումն է (Եր 23։3, 4)։ Նման անհատներին կարող են օգնել ոչ միայն երեցները, այլև բոլորս։ Նրանց հանդեպ բարություն դրսևորելով՝ մենք կհաճեցնենք Եհովային և ուրախություն կստանանք (Առ 19։17; Գրծ 20։35)։ Ուստի մտածիր, թե ում կարող ես քաջալերել, և անմիջապես գործի անցիր։

ԴԻՏԵՔ «ՕԳՆԵՆՔ ՈՉ ԱԿՏԻՎ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ԻՍԿ ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ.

  • Ի՞նչ նախաձեռնեց Էբին, երբ հանդիպեց մի Վկայի, ում չէր ճանաչում։

  • Ինչո՞ւ պետք է մոտենանք երեցներին, եթե ցանկանում ենք օգնել որևէ ոչ ակտիվ քարոզչի։

  • Ի՞նչ արեց Էբին Լորային երկրորդ անգամ այցելելուց առաջ։

  • Ինչպե՞ս Էբին ցուցաբերեց հաստատակամություն, համբերություն և սեր։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի առակից՝ արձանագրված Ղուկաս 15։8–10 համարներում։

  • Ի՞նչ արդյունքներ բերեցին Լորային օգնելու միասնական ջանքերը։