Ա7-Ա
Հիսուսի երկրային կյանքի գլխավոր իրադարձությունները: Նախքան Հիսուսի ծառայությունը
Չորս Ավետարանները՝ ժամանակագրական կարգով
Հետևյալ աղյուսակները ունեն համապատասխան քարտեզներ, որոնք ցույց են տալիս Հիսուսի անցած ճանապարհը և քարոզչական շրջագայությունները: Քարտեզներում պատկերված սլաքները ցույց են տալիս ուղղությունները, ոչ թե ճշգրիտ ճանապարհը:
Նախքան Հիսուսի ծառայությունը
ԺԱՄԱՆԱԿ |
ՎԱՅՐ |
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ |
ՄԱՏԹԵՈՍ |
ՄԱՐԿՈՍ |
ՂՈՒԿԱՍ |
ՀՈՎՀԱՆՆԵՍ |
---|---|---|---|---|---|---|
մ. թ. ա. 3 |
Երուսաղեմ, տաճար |
Գաբրիել հրեշտակը Զաքարիային հայտնում է, որ ծնվելու է Հովհաննես Մկրտիչը: |
||||
մ. թ. ա. մոտ 2 |
Նազարեթ, Հրեաստան |
Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնում է, որ ծնվելու է Հիսուսը: Մարիամը այցելում է իր ազգականուհի Եղիսաբեթին: |
||||
մ. թ. ա. 2 |
Հրեաստանի լեռնային շրջան |
Ծնվում է Հովհաննես Մկրտիչը, ստանում է իր անունը: Զաքարիան մարգարեական խոսքեր է ասում: Հովհաննեսը ապրում է անապատում: |
||||
մ. թ. ա. 2, մոտ հոկտ. 1 |
Բեթլեհեմ |
Հիսուսը ծնվում է: «Խոսքը մարմին դարձավ»: |
||||
Բեթլեհեմի մոտակայք, Բեթլեհեմ |
Հրեշտակը հովիվներին բարի լուր է հայտնում: Հրեշտակները Աստծուն գովաբանում են: Հովիվները այցելում են նորածնին: |
|||||
Բեթլեհեմ, Երուսաղեմ |
Հիսուսը թլփատվում է (ծնվելուց հետո 8-րդ օրը): Ծնողները նրան տանում են տաճար (ծնվելուց 40 օր հետո): |
|||||
մ. թ. ա. 1 կամ մ. թ. 1 |
Երուսաղեմ, Բեթլեհեմ, Եգիպտոս, Նազարեթ |
Աստղագուշակների այցը: Ընտանիքը փախչում է Եգիպտոս: Հերովդեսը սպանում է տղա երեխաներին: Ընտանիքը Եգիպտոսից վերադառնում է և բնակվում Նազարեթում: |
||||
մ. թ. 12 թ., Պասեք |
Երուսաղեմ |
12-ամյա Հիսուսը տաճարում ուսուցիչներին հարցեր է տալիս: |
||||
Նազարեթ |
Վերադառնում է Նազարեթ: Շարունակում է հնազանդվել ծնողներին: Ատաղձագործություն է սովորում: Մարիամը մեծացնում է իր ևս չորս որդիներին, ինչպես նաև դուստրերին (Մթ 13:55, 56; Մկ 6:3): |
|||||
մ. թ. 29 թ., գարուն |
Անապատ, Հորդանան գետ |
Հովհաննես Մկրտիչը սկսում է իր ծառայությունը: |