ՀԱՐՑ 13
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը աշխատանքի մասին
«Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու. նա թագավորների առաջ կկանգնի, հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի»:
«Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի և ազնիվ աշխատանքով ապրուստ վաստակի, որ կարողանա կարիքի մեջ եղողին էլ մի բանով օգնել»:
«Մարդ պետք է ուտի, խմի և հաճույք ստանա իր աշխատանքից: Դա պարգև է Աստծուց»: