ՀԱՐՑ 7
Աստվածաշնչում ի՞նչ է մարգարեացվել մեր օրերի մասին
«Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ.... Սակայն այս ամենը ցավերով լի ժամանակների սկիզբն է միայն»:
«Բազում կեղծ մարգարեներ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն, և անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի»:
«Երբ պատերազմների թնդյուն հասնի ձեր ականջին, ու պատերազմների լուրեր լսեք, խուճապի մի՛ մատնվեք. այդ ամենը պետք է լինի, բայց այդպիսով դեռ վերջը չի գա»:
«Մեծ երկրաշարժեր կլինեն, տարբեր վայրերում սննդի պակաս կլինի և համաճարակներ: Մարդիկ ահազդու բաներ կտեսնեն ու երկնքից եկող մեծամեծ նշաններ»:
«Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ կլինեն. մարդիկ կլինեն եսասեր, փողասեր, պարծենկոտ, գոռոզ, անարգանքով խոսող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, մարդկային ջերմ զգացմունքներից զուրկ, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարին չսիրող, դավաճան, համառ, հպարտ, Աստծուն սիրելու փոխարեն հաճույքները սիրող, արտաքուստ աստվածանվեր, բայց իրենց ապրելակերպով հակառակը փաստող»: