Երկրորդ Օրենք 26։1-19

  • Ընծաներ՝ առաջին բերքից (1-11)

  • Մեկ այլ տասանորդ (12-15)

  • Իսրայելը Եհովայի հատուկ սեփականությունն է (16-19)

26  «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, տիրանաք դրան ու բնակվեք այնտեղ,  վերցրեք ձեր հողի առաջին բերքից, որ կհավաքեք ձեր Աստված Եհովայի տված երկրում, դրեք զամբյուղի մեջ ու գնացեք այն տեղը, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար:+  Գնացեք այդ օրերին ծառայող քահանայի մոտ և ասեք նրան. «Ես այսօր եկել եմ շնորհակալություն հայտնելու մեր Աստված Եհովային, քանի որ արդեն ապրում եմ այն երկրում, որը Եհովան մեր նախահայրերին երդվել էր մեզ տալ»:+  Քահանան զամբյուղը կվերցնի ձեր ձեռքից ու կդնի ձեր Աստված Եհովայի զոհասեղանի առաջ:  Եվ դուք կասեք ձեր Աստված Եհովայի առաջ. «Մեր հայրը քոչվոր արամեացի էր:+ Նա գնաց Եգիպտոս+ ու իր փոքրաթիվ ընտանիքով բնակվեց այնտեղ որպես պանդուխտ:+ Այնտեղ նա մեծ ազգ դարձավ՝ հզոր ու մեծաթիվ:+  Բայց եգիպտացիները մեզ վատ էին վերաբերվում, ճնշում էին ու ստիպում տաժանակիր ստրկական աշխատանք կատարել:+  Ուստի սկսեցինք օգնության կանչել մեր նախահայրերի Աստված Եհովային, ու Եհովան լսեց մեր ձայնը և ուշադրություն դարձրեց մեր կրած տառապանքին, նեղությանն ու կեղեքումներին:+  Ի վերջո Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով,+ ահազդու գործերով, նշաններով և հրաշքներով հանեց մեզ Եգիպտոսից:+  Հետո մեզ այս վայրը բերեց ու այս երկիրը մեզ տվեց՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 10  Եվ հիմա ես բերել եմ Եհովայի տված երկրի առաջին բերքից»:+ Զամբյուղը պետք է դնեք ձեր Աստված Եհովայի առաջ և խոնարհվեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11  Այդ ժամանակ դուք կուրախանաք այն բոլոր բարիքների համար, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ ու ձեր ընտանիքին: Կուրախանաք ինչպես դուք, այնպես էլ ձեզ մոտ ապրող ղևտացին ու պանդուխտը:+ 12  Երրորդ տարում՝ տասանորդը վճարելու տարում, երբ առանձնացնեք ձեր ողջ բերքի տասներորդ մասը,+ այն կտաք ձեր քաղաքներում ապրող ղևտացուն, պանդուխտին, որբին* և այրուն, որ նրանք էլ ուտեն ու կշտանան:+ 13  Ապա ձեր Աստված Եհովային կասեք. «Առանձնացված* բաժինը իմ տնից հանել ու տվել եմ ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն,+ ճիշտ ինչպես դու պատվիրել ես: Ես չեմ խախտել ու չեմ արհամարհել քո պատվիրանները: 14  Դրանից չեմ կերել վշտիս օրերին, անմաքուր ժամանակ էլ չեմ դիպել դրան և դրանից չեմ օգտագործել մահացածի հետ կապված որևէ բանի համար: Ո՛վ իմ Աստված Եհովա, ես լսել եմ քեզ ու արել այն ամենը, ինչ պատվիրել ես ինձ: 15  Եվ հիմա նայիր քո սուրբ բնակավայրից՝ երկնքից, օրհնիր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որը տվել ես մեզ,+ ինչպես որ երդվել էիր մեր նախահայրերին.+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»:+ 16  Հիմա ձեր Աստված Եհովան պատվիրում է ձեզ պահել այս կանոններն ու օրենքները: Պահեք ու կատարեք դրանք ձեր ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով: 17  Այսօր դուք Եհովայից հավաստիացում ստացաք, որ նա ձեր Աստվածը կլինի, եթե գնաք նրա ճանապարհով, պահեք նրա կանոնները,+ պատվիրաններն+ ու օրենքները+ և հնազանդվեք նրան: 18  Եհովան էլ ձեզանից հավաստիացում ստացավ, որ կպահեք իր բոլոր պատվիրանները և իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը կլինեք,+ ինչպես և նա խոստացել է: 19  Այդ դեպքում նա, իր խոստման համաձայն, ձեզ բարձր կդասի իր ստեղծած մյուս բոլոր ազգերից+ և գովաբանության, փառքի ու հռչակի կարժանացնի ձեզ, քանի դեռ դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեկնած»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բռց.՝ «Սուրբ»:
Կամ՝ «թանկագին»: