2 Տարեգրություն 17։1-19
17 Ասայից հետո թագավոր դարձավ նրա որդի Հովսափատը,+ որն ամրապնդեց իր իշխանությունը Իսրայելում:
2 Հովսափատը զորքեր տեղակայեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և կայազորներ դրեց Հուդայում ու Եփրեմի այն քաղաքներում, որոնք իր հայր Ասան գրավել էր:+
3 Եհովան Հովսափատի հետ էր, որովհետև նա հետևեց իր նախահայր Դավթի+ օրինակին և չպաշտեց Բահաղներին:
4 Նա իր հոր Աստծուն պաշտեց,+ պահեց նրա պատվիրանները և չվարվեց իսրայելացիների պես:+
5 Եհովան ամրապնդեց նրա իշխանությունը:+ Ողջ Հուդան Հովսափատին նվերներ էր տալիս: Նա շատ հարստացավ ու մեծ փառք ձեռք բերեց:+
6 Հովսափատը քաջաբար քայլեց Եհովայի ճանապարհներով: Նա նաև Հուդայում ավերեց սրբավայրերն+ ու սուրբ ձողերը:*+
7 Իր իշխանության երրորդ տարում Հովսափատը կանչել տվեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին ու Միքայիային, և նրանց ուղարկեց Հուդայի քաղաքներ, որ ուսուցանեն ժողովրդին:
8 Նրանց հետ գնացին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբադիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան, նաև Ելիսամա ու Հովրամ քահանաները:+
9 Իրենց հետ վերցնելով Եհովայի Օրենքի գիրքը՝+ նրանք սկսեցին ուսուցանել Հուդայում. նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքներով և ուսուցանեցին ժողովրդին:
10 Եհովան վախով համակեց Հուդայի շրջակա բոլոր թագավորությունները, և նրանք չպատերազմեցին Հովսափատի դեմ:
11 Փղշտացիները Հովսափատին նվերներ էին բերում և տուրք էին վճարում, իսկ արաբացիները իրենց հոտերից բերում էին 7 700 արու ոչխար և 7 700 արու այծ:
12 Հովսափատը գնալով ավելի ու ավելի հզորացավ:+ Հուդայում նա կառուցեց ամրոցներ,+ ինչպես նաև քաղաքներ՝ որպես պահեստավայրեր:+
13 Նա լայնածավալ աշխատանքներ իրականացրեց Հուդայի քաղաքներում: Հովսափատը Երուսաղեմում հզոր ռազմիկներ ուներ:
14 Նրանք խմբավորված էին ըստ իրենց գերդաստանների: Հուդայի ցեղից հազարապետներ էին Ադնան, որն ուներ 300 000 զորեղ ռազմիկ,+
15 Հովհանանը, որը նրա հրամանատարության տակ էր և ուներ 280 000 ռազմիկ,
16 և Զեքրիի որդի Ամասիան, որը նրա հրամանատարության տակ էր ու պատրաստակամորեն ծառայում էր Եհովային, և որն ուներ 200 000 հզոր ռազմիկ:
17 Բենիամինի+ ցեղից հազարապետներ էին Ելիադան, որը զորեղ մարտիկ էր և ուներ աղեղներով ու վահաններով զինված 200 000 ռազմիկ,+
18 և Հովզաբադը, որը Ելիադայի հրամանատարության տակ էր և ուներ 180 000 սպառազինված ռազմիկ:
19 Սրանք էին այն ռազմիկները, որոնք ծառայում էին թագավորին՝ չհաշված նրանց, ում թագավորը կարգադրել էր ծառայել Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Սուրբ ձող»: