2 Կորնթացիներ 3։1-18
3 Կարիք կա՞ արդյոք, որ նորից ձեր առաջ ներկայացնենք ինքներս մեզ: Կամ մի՞թե որոշ մարդկանց նման կարիք ունենք երաշխավորագրի՝ ուղղված ձեզ կամ էլ ձեր կողմից տրված:
2 Դուք ինքներդ եք մեր երաշխավորագիրը,+ որը բոլոր մարդիկ էլ կարդում են ու իմանում, և որը գրված է մեր սրտերում:
3 Ակնհայտ է, որ դուք Քրիստոսի երաշխավորության նամակն եք՝ գրված մեր՝ ծառայողներիս միջոցով:+ Այն գրված է ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու ոգով, ոչ թե քարե տախտակների վրա,+ այլ մարմնեղեն տախտակների՝ սրտերի վրա:+
4 Քրիստոսի շնորհիվ է, որ այսպիսի վստահություն ունենք Աստծու առաջ:
5 Այնպես չէ, թե այս գործի համար մեր համապատասխան լինելը մեր շնորհիվ է, որ համարենք, թե մեր ուժով ենք հասել դրան: Մեր համապատասխան լինելը Աստծուց է գալիս:+
6 Անշուշտ նա է, որ մեզ համապատասխան դարձրեց, որպեսզի լինենք նոր ուխտի ծառայողներ:+ Մենք ծառայում ենք ոչ թե գրավոր Օրենքի առաջնորդությամբ,+ այլ սուրբ ոգու, քանի որ գրավոր Օրենքը մահվան է դատապարտում,+ մինչդեռ ոգին կյանք է տալիս:+
7 Քարերի վրա փորագրված Օրենքը,+ որը մահ է բերում, տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չէին կարողանում նայել Մովսեսի երեսին, որից փառահեղ լույս էր ճառագում,+ այնինչ այդ փառքը պետք է վերանար:
8 Ուրեմն մի՞թե ոգու+ տրվելը* ավելի մեծ փառքով չպետք է լիներ:+
9 Եթե Օրենքը, որ տանում էր դատապարտության,+ փառավոր էր,+ ապա առավել փառավոր էր լինելու այն, ինչի շնորհիվ արդար են հայտարարվում:+
10 Այսպիսով, քանի որ կա առավել փառավորը, դրա համար էլ այն, ինչը մի ժամանակ փառավոր էր, զրկվեց իր փառքից:+
11 Եթե անցողիկը տրվեց փառքով,+ ապա որքան ավելի մեծ փառք էր ունենալու մնայունը:+
12 Քանի որ այսպիսի հույս ունենք,+ մենք մեծ համարձակությամբ խոսում ենք
13 և չենք վարվում Մովսեսի նման, ով քողով ծածկում էր իր երեսը,+ որպեսզի իսրայելացիները չտեսնեն այն բանի փառքը,* ինչը շուտով անցնելու էր:
14 Նրանց միտքը բթացած էր+ և մինչ օրս էլ ասես քողով ծածկված լինի, ուստի նրանք չեն հասկանում ընթերցվող հին ուխտը:+ Այդ քողը կարող է վերցվել միայն Քրիստոսին հավատալու շնորհիվ:+
15 Այո՛, առ այսօր նրանց սրտերն էլ են քողով ծածկված,+ երբ ընթերցվում են Մովսեսի գրածները:+
16 Բայց երբ մարդ գալիս է դեպի Եհովան,* քողը վերցվում է:+
17 Եհովան ոգեղեն է,*+ և որտեղ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա:+
18 Բոլորս, որ ազատվել ենք մեր երեսի քողից, հայելիների պես արտացոլում ենք Եհովայի փառքը: Մենք վերափոխվում ենք, որ նմանվենք Աստծուն և հետզհետե ավելի շատ արտացոլենք նրա փառքը:* Այդպիսով դառնում ենք ճիշտ այնպիսին, ինչպիսին ուզում է Եհովան՝ Ոգեղենը:*+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ոգու ծառայությունը»:
^ Կամ՝ «հայացքը չհառեն այն բանի նպատակին», «հայացքը չհառեն այն բանի վախճանին»:
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «ոգի է»:
^ Բռց.՝ «Նույն պատկերով վերափոխվում ենք փառքից փառք»:
^ Կամ հնարավոր է՝ «Եհովայի ոգին»: