1 Տարեգրություն 29։1-30
29 Դավիթ թագավորն ասաց հավաքված ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին Աստված ընտրել է,+ դեռ երիտասարդ է և անփորձ,+ իսկ աշխատանքը հսկայական է, քանի որ այդ տաճարը* ոչ թե մարդու համար է, այլ Եհովա Աստծու:+
2 Ես ջանք չեմ խնայել, որպեսզի իմ Աստծու տան համար կուտակեմ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ,+ փայտ,+ եղնգնաքարեր,* շաղախով ամրացվող քարեր, խճաքարեր, մեծ քանակությամբ ալաբաստր ու ամեն տեսակ թանկարժեք քարեր:
3 Սուրբ տան համար կուտակած բոլոր բաներից բացի՝ իմ Աստծու տան հանդեպ սիրուց մղված՝+ ես իմ անձնական ոսկին ու արծաթն+ էլ եմ տալիս իմ Աստծու տան համար՝
4 3 000 տաղանդ* Օֆիրի ոսկի+ և 7 000 տաղանդ* զտված արծաթ՝ տաճարի սենյակների պատերը* ծածկելու,
5 ոսկե և արծաթե իրեր պատրաստելու համար, ինչպես նաև այն բոլոր բաների համար, որ պատրաստելու են արհեստավորները: Ուրիշ ո՞վ է ուզում այսօր ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»:+
6 Այդ ժամանակ գերդաստանների իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետները, հարյուրապետները+ և թագավորի գործերը վարողները+ կամավոր նվիրաբերություններ արեցին:
7 Ճշմարիտ Աստծու տան համար նրանք նվիրաբերեցին 5 000 տաղանդ* ոսկի, 10 000 դարիկ,* 10 000 տաղանդ* արծաթ, 18 000 տաղանդ* պղինձ և 100 000 տաղանդ* երկաթ:
8 Ով որ թանկարժեք քարեր ուներ, նվիրաբերեց Եհովայի տան գանձարանի համար, որի պատասխանատուն գերսոնացի+ Հեիելն էր:+
9 Ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախ էր, որովհետև այդ ընծաները ողջ սրտով էր մատուցել Եհովային:+ Դավիթ թագավորը նույնպես անչափ ուրախ էր:
10 Դրանից հետո Դավիթը գովաբանեց Եհովային ամբողջ ժողովրդի առաջ՝ ասելով. «Փառք քեզ հավիտյանս հավիտենից, ո՛վ Եհովա, մեր հայր Իսրայելի՛ Աստված:
11 Քոնն են, ո՛վ Եհովա, մեծությունը,+ հզորությունը,+ գեղեցկությունը, վեհությունն ու մեծափառությունը,*+ քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են:+ Քոնն է թագավորությունը, ո՛վ Եհովա:+ Դու բարձրացնում ես քեզ որպես գլուխ՝ բոլորից վեր:
12 Քեզանից է հարստությունն ու փառքը,+ և դու իշխում ես ամեն ինչի վրա:+ Քո ձեռքում է ուժն+ ու զորությունը,+ և քո ձեռքն ի զորու է բարձրացնելու+ և զորացնելու բոլորին:+
13 Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, շնորհակալություն ենք հայտնում քեզ և գովաբանում քո սքանչելի անունը:
14 Ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ այս ընծաները մատուցենք քեզ: Ամեն բան քեզնից է, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք:
15 Մենք պանդուխտներ ենք քո աչքում ու եկվորներ՝ մեր բոլոր նախահայրերի նման:+ Երկրի վրա մեր օրերը ստվերի պես են.+ ոչ մի հույս չկա:
16 Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, այս ողջ հարստությունը, որ կուտակել ենք, որպեսզի քո սուրբ անվան համար տուն կառուցենք, քո ձեռքից ենք ստացել, և այդ ամենը քեզ է պատկանում:
17 Ես լավ գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սիրտը+ և անարատություն* ես սիրում:+ Այս բոլոր բաները ես անկեղծ* սրտով ու հոժար կամքով նվիրաբերեցի և անչափ ուրախ եմ, որ այստեղ գտնվող քո ժողովուրդն էլ է քեզ կամավոր ընծաներ մատուցում:
18 Ո՛վ Եհովա, մեր նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, օգնիր, որ քո ժողովրդի սրտում ընդմիշտ այս մղումներն ու մտադրությունները լինեն, և նրանց սրտերը դեպի քեզ ուղղիր:+
19 Իմ որդի Սողոմոնին քեզ ամբողջովին նվիրված սիրտ տուր,+ որ պահի քո պատվիրանները,+ ուշադրություն դարձնի քո հիշեցումներին և կատարի քո կարգադրությունները: Օգնիր, որ անի այս ամենը և կառուցի այն տաճարը, որի համար ես շատ բաներ եմ կուտակել»:+
20 Հետո Դավիթն ամբողջ ժողովրդին ասաց. «Գովաբանե՛ք ձեր Աստված Եհովային»: Եվ ժողովուրդը գովաբանեց Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն, ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց Եհովայի և թագավորի առաջ:
21 Հաջորդ օրը նրանք նորից Եհովային զոհեր մատուցեցին, նաև ողջակեզներ+ մատուցեցին Եհովային՝ 1 000 մատղաշ ցուլ, 1 000 արու ոչխար, 1 000 արու գառ և դրանց հետ նաև ըմպելիքի ընծաներ.+ նրանք մեծ թվով զոհեր մատուցեցին ամբողջ Իսրայելի անունից:+
22 Այդ օրը նրանք շարունակեցին մեծ ուրախությամբ ուտել ու խմել Եհովայի առաջ+ և Դավթի որդի Սողոմոնին երկրորդ անգամ թագավոր հռչակեցին ու Եհովայի առաջ նրան առաջնորդ օծեցին,+ իսկ Սադոկին՝ քահանա:+
23 Եվ Սողոմոնը իր հոր՝ Դավթի փոխարեն Եհովայի գահին նստեց՝+ դառնալով թագավոր: Նա հաջողությունների հասավ, և բոլոր իսրայելացիները հնազանդվում էին նրան:
24 Բոլոր իշխանները,+ զորեղ ռազմիկները+ և Դավիթ թագավորի մյուս բոլոր որդիները+ հպատակվեցին Սողոմոն թագավորին:
25 Եհովան ողջ Իսրայելի աչքում Սողոմոնին անչափ բարձրացրեց ու նրան արժանացրեց մի այնպիսի թագավորական փառքի, որի նմանը նրանից առաջ Իսրայելի ոչ մի թագավոր չէր ունեցել:+
26 Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա:
27 Նա Իսրայելում թագավորեց 40 տարի. Քեբրոնում՝ 7 տարի,+ իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+
28 Հարստությամբ և փառքով լի երկար+ ու գոհացուցիչ կյանք ապրելուց հետո նա մահացավ խոր ծերության մեջ: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդի Սողոմոնը:+
29 Դավիթ թագավորի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է Սամուել տեսանողի,* Նաթան+ մարգարեի և Գադ+ տեսանողի* գրառումների մեջ:
30 Դրանք նրա թագավորության, զորության, ինչպես նաև նրա և Իսրայելի ու շրջակա բոլոր թագավորությունների հետ տեղի ունեցած դեպքերի մասին են:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամրոցը», «պալատը»:
^ Կամ՝ «օնիքսներ»:
^ Մոտ 102,6 տ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «տների պատերը»:
^ Մոտ 239,4 տ:
^ Պարսկական ոսկե մետաղադրամ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 3 420 տ:
^ Մոտ 615,6 տ:
^ Մոտ 342 տ:
^ Մոտ 171 տ:
^ Կամ՝ «արժանապատվությունը»:
^ Կամ՝ «ուղղամտություն»:
^ Կամ՝ «ուղիղ»: