1 Թագավորներ 19։1-21

  • Եղիան փախչում է չար Հեզաբելից (1-8)

  • Եհովան Քորեբում երևում է Եղիային (9-14)

  • Եղիան պետք է օծի Ազայելին, Հեուին, Եղիսեին (15-18)

  • Եղիսեն հաջորդելու է Եղիային որպես մարգարե (19-21)

19  Աքաաբը+ Հեզաբելին+ պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե նա ինչպես էր սրի քաշել բոլոր մարգարեներին:+  Ուստի Հեզաբելը պատգամաբեր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Թող աստվածները խստորեն պատժեն ինձ, եթե վաղը՝ մոտավորապես այս ժամին, ես քեզ նույնը չանեմ, ինչ որ նրանցից ամեն մեկին* եղավ»:  Դա լսելով՝ Եղիան վախեցավ, ուստի վեր կացավ ու փախավ, որ փրկի իր կյանքը:+ Նա գնաց Բերսաբեե,+ որ Հուդայում է,+ և իր սպասավորին այնտեղ թողեց:  Եղիան մեկ օրվա ճանապարհ անցավ անապատի միջով ու եկավ նստեց մի օրոճի* տակ: Նա սկսեց մահ խնդրել իր համար՝ ասելով. «Բավակա՛ն է: Ո՜վ Եհովա, վերցրու իմ կյանքը,*+ քանի որ ես իմ նախահայրերից ավելի լավը չեմ»:  Հետո նա պառկեց օրոճի տակ և քուն մտավ: Հանկարծ մի հրեշտակ դիպավ նրան+ ու ասաց. «Վեր կաց ու կեր»:+  Եղիան նայեց ու տեսավ, որ իր գլխի մոտ՝ շիկացած քարերի վրա, մի կլոր հաց է դրված, իսկ կողքին՝ ջրով լի կուժ: Նա կերավ, խմեց ու նորից պառկեց:  Որոշ ժամանակ անց Եհովայի հրեշտակը երկրորդ անգամ եկավ, դիպավ նրան ու ասաց. «Վեր կաց ու կեր, որովհետև ճանապարհդ երկար է լինելու»:  Ուստի Եղիան վեր կացավ, կերավ ու խմեց և ուժ ստանալով՝ 40 օր ու 40 գիշեր քայլեց, մինչև որ հասավ Քորեբ՝ ճշմարիտ Աստծու լեռը:+  Այնտեղ նա գիշերեց մի քարայրում:+ Եհովան հարցրեց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»: 10  Եղիան պատասխանեց. «Ես մեծ նախանձախնդրությամբ եմ ծառայել Զորքերի տեր Եհովա Աստծուն,+ բայց իսրայելացիները դրժել են քո ուխտը,+ քանդել են քո զոհասեղանները և սրի են քաշել քո մարգարեներին:+ Միայն ես եմ մնացել, և հիմա նրանք ուզում են խլել իմ կյանքը»:+ 11  Բայց Նա ասաց. «Դուրս գնա ու կանգնիր լեռան վրա՝ Եհովայի առջև»: Երբ Եհովան անցնում էր+ նրա կողքով, սաստիկ քամի բարձրացավ, որը ճեղքեց լեռներն ու կոտրեց ժայռերը Եհովայի առաջ,+ բայց Եհովան քամու մեջ չէր: Քամուց հետո երկրաշարժ եղավ,+ բայց Եհովան երկրաշարժի մեջ չէր: 12  Երկրաշարժից հետո կրակ եղավ,+ բայց Եհովան կրակի մեջ էլ չէր: Իսկ կրակից հետո մի մեղմ, ցածր ձայն լսվեց:+ 13  Հենց որ Եղիան այդ ձայնը լսեց, իր հագուստով* ծածկեց երեսը,+ դուրս գնաց ու կանգնեց քարայրի մուտքի մոտ: Հետո մի ձայն հարցրեց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»: 14  Նա էլ պատասխանեց. «Ես մեծ նախանձախնդրությամբ եմ ծառայել Զորքերի տեր Եհովա Աստծուն, բայց իսրայելացիները դրժել են քո ուխտը,+ քանդել են քո զոհասեղանները և սրի են քաշել քո մարգարեներին: Միայն ես եմ մնացել, և հիմա նրանք ուզում են խլել իմ կյանքը»:+ 15  Եհովան ասաց նրան. «Վերադարձիր ու գնա Դամասկոսի մոտ գտնվող անապատը: Երբ հասնես, Ազայելին+ օծիր Ասորիքի թագավոր: 16  Հեուին՝+ Նամեսիի թոռանը, օծիր Իսրայելի թագավոր և Աբել-Մաուլայից Եղիսեին՝* Սաֆատի որդուն, օծիր մարգարե, որ փոխարինի քեզ:+ 17  Ազայելի սրից ազատվածին+ Հեուն կսպանի,+ և Հեուի սրից ազատվածին Եղիսեն կսպանի:+ 18  Իսրայելում դեռ 7 000 մարդ ունեմ,+ որոնք ծնկի չեն եկել Բահաղի առաջ,+ և որոնք չեն համբուրել նրան»:+ 19  Եղիան գնաց այնտեղից ու գտավ Եղիսեին՝ Սաֆատի որդուն: Եղիսեն արտն էր հերկում: Նրա առջևից 12 զույգ եզ էր գնում, և նա քայլում էր 12-րդ զույգի հետ: Եղիսեի մոտով անցնելիս Եղիան իր հագուստը*+ գցեց նրա վրա: 20  Եղիսեն թողեց եզները, վազեց Եղիայի հետևից ու ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր՝ համբուրեմ հորս ու մորս, հետո քո հետևից կգամ»: Եղիան պատասխանեց. «Գնա, մի՞թե ես հետ եմ պահում քեզ»: 21  Եղիսեն հետ դարձավ, մի զույգ եզ վերցրեց, մորթեց,* ապա գութանի փայտն ու լուծը որպես վառելանյութ օգտագործելով՝ միսը եփեց, բաժանեց մարդկանց, և նրանք կերան: Հետո վեր կացավ գնաց Եղիայի հետևից ու սկսեց ծառայել նրան:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ամեն մեկի հոգուն»:
Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «մարգարեի իր հագուստով»:
Նշանակում է «Աստված փրկություն է»:
Կամ՝ «մարգարեի իր հագուստը»:
Կամ՝ «զոհաբերեց»: