Օսեե 4։1-19
4 Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի ժողովուրդ:
Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների դեմ,+Քանի որ այս երկրում չկա ճշմարտություն, հավատարիմ սեր,Մարդիկ ասես չեն ճանաչում Աստծուն:+
2 Ամենուրեք սուտ երդումներ են տալիս,+Ամենուրեք խաբեություն է, սպանություն,+Գողություն, ամուսնական անհավատարմություն,+Արյունահեղություն՝ արյունահեղության հետևից:+
3 Ահա թե ինչու այս երկիրը կողբա,+Նրա բոլոր բնակիչները հալումաշ կլինեն ու կվերանան,Դաշտի գազաններն ու երկնքի թռչունները բնաջինջ կլինեն,Ծովի ձկներն անգամ կոչնչանան:
4 «Սակայն թող ոչ ոք չփորձի ուղղել կամ խրատել ձեզ,+Քանի որ դուք քահանայի հետ վիճող մարդու պես համառ եք:+
5 Դուք օրը ցերեկով կսայթաքեք,Մարգարեն էլ ձեզ պես կսայթաքի, ասես գիշերով:
Եվ ես կլռեցնեմ* ձեր մորը:
6 Ես կլռեցնեմ* իմ ժողովրդին, որովհետև ինձ չի ճանաչում:
Քանի որ դուք հրաժարվել եք ինձ ճանաչել,+Ես էլ ձեզնից կհրաժարվեմ, և դուք չեք ծառայի որպես իմ քահանա:
Եվ քանի որ դուք մոռացել եք ձեր Աստծու օրենքը,*+Ես էլ ձեր որդիներին կմոռանամ:
7 Որքան նրանք* շատացան,Այնքան ավելի շատ մեղք գործեցին իմ դեմ:+
Նրանց փառքը ես անպատվություն կդարձնեմ:*
8 Նրանք գիրանում են իմ ժողովրդի մեղքերի հաշվին*Եվ ագահաբար տենչում են, որ նա նորից ու նորից մեղք գործի:
9 Ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային նույն բանն է սպասում.
Ես նրանցից հաշիվ կպահանջեմ իրենց վարվելակերպի համարԵվ այնպես կանեմ, որ կրեն իրենց արածների հետևանքները:+
10 Նրանք կուտեն, բայց չեն կշտանա,+Ամեն պատահածի հետ անառակություն կգործեն,* բայց չեն բազմանա,+Որովհետև չեն հնազանդվում ինձ՝ Եհովայիս:
11 Անառակությունը,* գինին ու մաճարըԿոտրում են ճիշտն անելու վճռականությունը:*+
12 Իմ ժողովուրդը իր փայտե կուռքերին է դիմում,Անում է այն, ինչ գուշակության գավազանն է ասում,Որովհետև անբարո մտայնությունը* շեղում է նրան իր ուղուց,Եվ անբարոյականություն անելով՝ ցույց է տալիս, որ չի ուզում հպատակվել իր Աստծուն:
13 Սարերի գագաթներին զոհեր է մատուցում+Եվ զոհերի ծուխն է վեր հանում բլուրների վրա՝Կաղնիների, ստյուրակների* և ամեն մեծ ծառի տակ,+Քանի որ դրանք լավ ստվեր են գցում:
Դրա համար էլ ձեր դուստրերը անբարոյականություն են անում,Եվ ձեր հարսները՝ դավաճանություն:
14 Ես ձեր դուստրերից հաշիվ չեմ պահանջի իրենց անբարոյականության համարԵվ ձեր հարսներից՝ իրենց դավաճանության համար,Չէ՞ որ տղամարդիկ էլ առանձնանում են անառակների հետԵվ զոհ մատուցում տաճարային մարմնավաճառների* հետ:
Հասկացողություն չունեցող այս ժողովուրդը+ կկործանվի:
15 Թեև դու, ո՛վ Իսրայել, անբարոյականություն ես անում,+Բայց Հուդան թող նույն մեղքը չգործի:+
Մի՛ գնացեք Գաղգաղա+ կամ Բեթ-Ավեն+Եվ մի՛ երդվեք Եհովայի գոյությամբ:+
16 Իսրայելը եզի պես համառ է դարձել:+
Ուրեմն էլ ինչպե՞ս ես՝ Եհովաս,Լայնարձակ արոտավայրում հովվեմ նրան իբրև գառնուկի:
17 Եփրեմի* սիրտը կապվել է կուռքերին.+
Թողե՛ք նրան:
18 Երբ խմում վերջացնում է իր գարեջուրը,*Սկսում է ամեն պատահածի հետ անառակություն անել:
Նրա ղեկավարները* շատ են սիրում ամոթալի բաները:+
19 Քամին նրան կառնի իր թևերի մեջ ու կքշի-կտանի:
Եվ իր զոհաբերությունների պատճառով նա ամոթով կմնա»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կկործանեմ»:
^ Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
^ Կամ՝ «կկործանեմ»:
^ Ըստ երևույթին, խոսքը քահանաների մասին է:
^ Կամ հնարավոր է՝ «Նրանք իմ փառքը անպատվության հետ փոխեցին»:
^ Այսինքն՝ այն զոհերի հաշվին, որ ժողովուրդը բերում էր իր մեղքերի համար:
^ Կամ՝ «ծայրաստիճան անբարոյականություն կգործեն», «մարմնավաճառությամբ կզբաղվեն»:
^ Կամ՝ «Անբարոյականությունը», «Մարմնավաճառությունը»:
^ Բռց.՝ «Խլում են սիրտը»:
^ Կամ՝ «մարմնավաճառի ոգին»:
^ Ծառի տեսակ:
^ Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
^ Եփրեմը ներկայացնում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը:
^ Կամ՝ «ցորենից պատրաստված գարեջուրը»:
^ Բռց.՝ «վահանները»: