Տիտոս 1։1-16

  • Ողջույնի խոսքեր (1-4)

  • Տիտոսը պետք է երեցներ նշանակի Կրետեում (5-9)

  • Ամենայն լրջությամբ ուղղիր ըմբոստներին (10-16)

1  Այս նամակը գրում եմ ես՝ Պողոսս՝ Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալը, ով ունի նույն հավատը, ինչ Աստծու կողմից ընտրվածները, և ունի ճշգրիտ գիտելիքներ ճշմարտության մասին, որն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում նվիրված լինել Աստծուն:  Այս ամենի հիմքում հավիտենական կյանքի հույսն է,+ որը վաղուց ի վեր տվել է Աստված, ով չի կարող ստել:+  Իր սահմանած ժամանակին նա իր խոսքը հայտնել է բարի լուրի քարոզչության միջոցով.+ այդ գործն է վստահվել ինձ մեր Փրկչի՝ Աստծու հրամանով:  Եվ հիմա գրում եմ քեզ, Տիտո՛ս, իմ հարազատ զավա՛կ ու հավատակի՛ց: Թող Աստված՝ մեր Հայրը, և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:  Ես քեզ թողել եմ Կրետեում, որ ուղղես այն, ինչ թերի է, և ամեն քաղաքում երեցներ նշանակես, ինչպես որ պատվիրեցի:  Երեց կարող է լինել նա,* ով անմեղադրելի վարք ունի, մեկ կնոջ ամուսին է, և որի երեխաները նույնպես հավատի մեջ են ու չեն մեղադրվում սանձարձակ վարք ունենալու և ըմբոստության մեջ:+  Լինելով Աստծու գործի համար պատասխանատու մեկը՝* վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից, չլինի ինքնասածի,+ բարկացկոտ,+ հարբեցող, բռնություն գործադրող,* շահամոլ,  այլ պետք է լինի հյուրասեր,+ սիրի բարին անել, լինի ողջամիտ,*+ արդար, նվիրված,+ ինքն իրեն տիրապետող,+  սովորեցնելու արվեստը գործի դնելիս կառչած լինի Աստծու վստահարժան խոսքերին,+ որ կարողանա քաջալերել* ճիշտ* ուսմունքի հիման վրա+ և դրան ընդդիմացողներին ուղղել:*+ 10  Բանն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ըմբոստ են, անիմաստ բաներ են խոսում ու մոլորեցնում մարդկանց: Խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր թլփատության կողմնակից են:+ 11  Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև նրանք ամբողջ ընտանիքների հավատն են խորտակում՝ սխալ բաներ սովորեցնելով հանուն իրենց անազնիվ, շահադիտական նպատակների: 12  Կրետացիներից մեկը, ով իրենց իսկ մարգարեներից է, ասել է. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր գազաններ են ու ծույլ որկրամոլներ»: 13  Եվ դա իրոք այդպես է: Դրա համար էլ շարունակիր ամենայն լրջությամբ ուղղել նրանց, որ ամուր հավատ պահպանեն 14  և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու մարդկանց պատվիրաններին, այն մարդկանց, որ շեղվում են ճշմարտությունից: 15  Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար,+ բայց ապականվածների ու հավատ չունեցողների համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց միտքն էլ, խիղճն էլ ապականված են:+ 16  Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան:+ Նրանք նողկալի են, անհնազանդ և պիտանի չեն որևէ բարի գործի համար:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «եթե լինի մի մարդ»:
Բռց.՝ «Աստծու տնտես»:
Կամ՝ «հարվածող»: Այստեղ օգտագործված հուն. բառը կարող է նշանակել նաև ուրիշներին իր խոսքերով խոցող:
Կամ՝ «առողջ դատողություն ունենա»:
Կամ՝ «համոզել գործելու», «հորդորել»:
Բռց.՝ «առողջ»:
Կամ՝ «ցույց տալ, որ սխալ են վարվում»: