Սաղմոսներ 94։1-23
94 Ո՛վ վրեժ առնող Աստված, Եհո՛վա,+Ո՛վ վրեժ առնող Աստված, լույս ճառագիր:
2 Վեր կաց, ո՛վ երկրի Դատավոր,+Գոռոզներին արժանին հատուցիր:+
3 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն,Դեռ ինչքա՞ն պիտի անօրենները ցնծան:+
4 Նրանք դատարկաբանում ու մեծ-մեծ խոսում են,Բոլոր չարագործները պարծենում են:
5 Ո՛վ Եհովա, նրանք տրորում են քո ժողովրդին,+Ճնշում են քեզ պատկանողներին:
6 Սպանում են այրիներին ու պանդուխտներին,Կոտորում են որբերին:*
7 Նրանք ասում են. «Յահը չի տեսնում,+Հակոբի Աստվածը չի նկատում»:+
8 Հասկացեք, ո՛վ անմիտներ,Ե՞րբ պիտի ըմբռնեք, ո՛վ հիմարներ:+
9 Մի՞թե ականջ Ստեղծողը չի կարող լսել,Կամ մի՞թե աչք Արարողը չի կարող տեսնել:+
10 Նա, ով ազգերին է խրատում, չի՞ կարող ձեզ ճիշտ ուղու վրա դնել,+Չէ՞ որ նա է մարդկանց գիտելիք տալիս:+
11 Եհովան գիտի, թե մարդիկ ինչ մտքեր ունեն,Գիտի, որ դրանք փուչ են:+
12 Ո՛վ Յահ, երջանիկ է այն մարդը, ում դու ուղղում ես,+Ում քո օրենքի միջոցով ուսուցանում ես,+
13 Որ նեղության օրերում նրա սիրտը խաղաղ լինի,Մինչև որ անօրենի համար փոս փորվի:+
14 Եհովան չի թողնի իր ժողովրդին,+Նա չի լքի իրեններին:+
15 Կրկին արդար դատավճիռներ կկայացվեն,Եվ մաքուր սիրտ ունեցող բոլոր մարդիկ դրանց թիկունք կկանգնեն:
16 Ո՞վ դուրս կգա անօրենների դեմ ի պաշտպանություն ինձ,Ո՞վ ինձ կպաշտպանի չարագործներից:
17 Եթե Եհովան ինձ չաջակցեր,Ես վաղուց արդեն մեռած կլինեի:*+
18 Երբ ասում էի՝ «Ուր որ է կընկնեմ»,Դու, Եհո՛վա, քո հավատարիմ սիրով ինձ օգնում էիր:+
19 Երբ անհանգստացնող մտքերը ինձ հանգիստ չէին տալիս,*Դու ինձ մխիթարում էիր և թեթևացնում հոգիս:*+
20 Չէ՞ որ դու չես դաշնակցի անօրեն կառավարիչների* հետ,Որոնք օրենքի անվան տակ ծրագրում են չար բաներ:+
21 Նրանք դաժանորեն արդարի վրա են հարձակվում+Եվ անմեղին մահվան են դատապարտում:+
22 Բայց Եհովան կլինի իմ ապահով ապաստանը,Իմ Աստվածը իմ ժայռն է, իմ ապավենը:+
23 Նրանց չար գործերը հենց իրենց դեմ կուղղի,+Իրենց իսկ ծրագրած չարիքով նրանց կկործանի:*
Եհովան՝ մեր Աստվածը, նրանց կվերացնի:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անհայր երեխաներին»:
^ Բռց.՝ «լռության մեջ կբնակվեի»:
^ Կամ՝ «շատացել էին իմ ներսում»:
^ Կամ՝ «Քո մխիթարությունները փաղաքշում էին հոգիս»:
^ Կամ՝ «դատավորների»: Բռց.՝ «գահի»:
^ Բռց.՝ «կլռեցնի»: