Սաղմոսներ 87։1-7
-
Սիոնը՝ ճշմարիտ Աստծու քաղաքը
-
Սիոնում ծնվածները (4-6)
-
Կորխի որդիների երգը:+
87 Աստծու քաղաքի հիմքը գցված է սուրբ լեռներում:+
2 Եհովան Սիոնն*+ ավելի է սիրում,Քան Հակոբի մյուս բոլոր բնակավայրերը:*
3 Ո՜վ ճշմարիտ Աստծու քաղաք, քո փառքի մասին է խոսվում:+ (Սելա)
4 Ինձ* ճանաչողների* թվում կնշեմ Ռախաբն*+ ու Բաբելոնը,Նրանց թվում են փղշտացիների երկիրը, Տյուրոսը և Քուշը:*
Այդ տեղերից եղողների մասին կասվի. «Այս մարդն այնտեղ է ծնվել»:
5 Իսկ Սիոնի մասին կասվի.
«Ամենքը այնտեղ են ծնվել»:
Բարձրյալը այն կամրապնդի:
6 Եհովան ազգերի մարդկանց գրանցելիս կհայտարարի.
«Այս մարդն այնտեղ է ծնվել»: (Սելա)
7 Եվ երգիչներն+ ու շուրջպար բռնողները+ կասեն.
«Իմ բոլոր բարիքների աղբյուրը դու ես»:*+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Սիոնի դարպասները»:
^ Բռց.՝ «Հակոբի վրանները»:
^ Կամ՝ «Եթովպիան»:
^ Հավանաբար, խոսքը Եգիպտոսի մասին է:
^ Կամ՝ «ընդունողների»:
^ Այսինքն՝ Աստծուն:
^ Բռց.՝ «Իմ բոլոր աղբյուրները քեզանում են»: