Սաղմոսներ 75։1-10

  • Աստված արդար է դատում

    • Անօրենները կխմեն Եհովայի բարկության բաժակից (8)

Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Ասափի+ երգը: 75  Շնորհակալ ենք քեզ, ո՛վ Աստված, շնորհակալ ենք: Դու մեզ հետ ես,*+Մարդիկ քո զարմանահրաշ գործերի մասին են հռչակում:   Դու ասում ես. «Ես ժամանակ եմ սահմանումԵվ արդարությամբ դատում:   Երբ ահուդողի մեջ էին* երկիրն ու դրա բոլոր բնակիչները,Ես էի, որ հաստատուն պահեցի դրա սյուները»: (Սելա)   Ես պարծենկոտներին ասում եմ. «Մի՛ պարծեցեք»: Անօրեններին ասում եմ. «Ձեր ուժով* մի՛ հպարտացեք:   Ձեր ուժի համար ձեզ պատվարժան մի՛ կարծեք,Գոռոզությամբ մի՛ խոսեք,   Որովհետև պատիվը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից, ո՛չ էլ հարավից:   Աստված է Դատավորը.+ Նա է մեկին ցածրացնում, մյուսին՝ պատվի արժանացնում:+   Բաժակ կա Եհովայի ձեռքին.+ Դրա մեջ փրփրում է թնդեցված գինին: Նա, անշուշտ, այն կհրամցնի երկրի բոլոր անօրեններին,Եվ նրանք կխմեն այն մինչև վերջ՝ նստվածքով հանդերձ»:+   Ես այս ամենի մասին հավիտյան կհռչակեմ,Հակոբի Աստծուն կգովերգեմ:* 10  Չէ՞ որ նա ասում է. «Անօրեններին ես իրենց ողջ ուժից կզրկեմ,Իսկ արդարների ուժը մեծ ու փառավոր կդարձնեմ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Քո անունը մոտ է»:
Բռց.՝ «հալվեցին»:
Բռց.՝ «եղջյուրով»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: