Սաղմոսներ 42։1-11

  • Գովերգենք Աստծուն՝ Մեծ Փրկչին

    • Փափագում եմ Աստծուն, ինչպես եղնիկը՝ ջրի վտակներին (1, 2)

    • «Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված» (5, 11)

    • «Ես կսպասեմ Աստծուն» (5, 11)

Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:* 42  Ինչպես եղնիկը ջրի վտակներին է փափագում,Այնպես էլ ես, ո՛վ Աստված, քեզ եմ փափագում:   Հոգիս ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն:+ Ե՞րբ պիտի գամ՝ Աստծուն ներկայանամ:+   Օր ու գիշեր արտասուքս է իմ կերակուրը,Ողջ օրը մարդիկ ծաղրանքով ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»:+   Հոգիս ալեկոծվում է, երբ հին օրերն եմ հիշում,Երբ մարդկանց բազմության հետ Աստծու տուն էի գնում,Նրանց առջևից հանդիսավոր քայլում: Տոն նշող այդ մեծ խմբով ուրախ գոչում էինք+Եվ Աստծուն շնորհակալություն հայտնում:   Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,+Ինչո՞ւ է ներսս փոթորկված: Ես կսպասեմ Աստծուն,+Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին:+   Ես հուսահատ եմ, իմ Աստվա՛ծ,+Ուստի այս երկրում, ուր Հորդանանն է հոսում,Ուր Հերմոնի գագաթներն են վեր խոյանում,Միցար սարի* վրա քո մասին եմ մտածում:+   Հորդահոս ջրերը ձայն են տալիս հորդահոս ջրերին. Ջրվեժներիդ շառաչյունն է լսվում: Ալեկոծ ալիքներդ հեղեղել են իմ հոգին:+   Ողջ օրը իմ հանդեպ հավատարիմ սեր ցույց կտա Եհովան,Եվ գիշերը ես կգովերգեմ նրան,Աղոթք կուղղեմ ինձ կյանք տվող Աստծուն:+   Աստծուն՝ իմ վեմին, կասեմ. «Ինչո՞ւ ես ինձ մոռացել:+ Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ»:+ 10  Թշնամիներս մահաթույն ատելությամբ* ծաղրում են ինձ,Ամբողջ օրն ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»:+ 11  Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,Ինչո՞ւ է ներսս փոթորկված: Ես կսպասեմ Աստծուն,+Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին, իմ Աստծուն:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Փոքր սարի»:
Կամ հնարավոր է՝ «ասես ոսկորներս փշրելով»: