Սաղմոսներ 40։1-17
Նվագավարին: Դավթի երգը:
40 Ամբողջ սրտով Եհովային հուսացի,*Եվ նա կռացավ ու ինձ լսեց,*Օգնության աղաղակիս ուշադրություն դարձրեց:+
2 Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից,Տղմոտ ցեխի միջից:
Ոտքերս ժայռի վրա դրեց,Ինձ գետնի վրա ամուր կանգնեցրեց:
3 Աստված իմ բերանը դրեց մի նոր երգ՝+Իրեն ուղղված մի գովերգ:
Եհովայի արածը շատերը կտեսնեն,Ակնածանքով կլցվեն, նրան կվստահեն:
4 Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահումԵվ հանդուգն ու խաբեբա մարդկանց չի հետևում:
5 Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, այնքա՜ն շատ բան ես արել,Մեզ համար հիասքանչ գործեր ես արել և անթիվ բաներ մտածել:+
Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի,+Եվ ինչքան էլ դրանց մասին պատմեմ,Այնքան շատ են, որ չեմ կարող բոլորի մասին խոսել:+
6 Զոհ և ընծա դու չուզեցիր,+Ողջակեզներ ու մեղքի զոհեր չխնդրեցիր,+Այլ օգնեցիր, որ լսեմ ու քեզ հնազանդվեմ:+
7 Այդ ժամանակ ես ասացի.
«Ահա եկել եմ, գրքում* գրված է իմ մասին:+
8 Իմ Աստվա՛ծ, քո կամքը կատարելը ինձ համար ուրախություն է,*+Քո օրենքը իմ սրտում է:+
9 Քո արդարության մասին բարի լուրը ես հռչակում եմ մեծ ժողովում:+
Դու լավ գիտես, Եհո՛վա, որ ես լուռ չեմ մնում:+
10 Խոսում եմ քո արդարության մասին, մեջս չեմ պահում:
Քո հավատարմության, քո տված փրկության մասին եմ հռչակում:
Մեծ ժողովում սիրուդ ու հավատարմությանդ* մասին խոսել չեմ վարանում»:+
11 Ո՛վ Եհովա, մի՛ զրկիր ինձ քո գթասրտությունից:
Թող քո սերն* ու հավատարմությունը միշտ պահպանեն ինձ:+
12 Ամեն կողմից ինձ վրա թափված պատուհասները անհաշվելի են:+
Թաղվել եմ բազում մեղքերիս մեջ և իմ ուղին չեմ կարողանում տեսնել.+
Դրանք գլխիս մազերից էլ շատ են, ես թևաթափ եմ եղել:
13 Ո՛վ Եհովա, ցույց տուր, որ ուզում ես ինձ ազատել:+
Եհո՛վա, շտապիր ինձ օգնության հասնել:+
14 Թող ինձ սպանել ցանկացողները ամոթով մնան, խայտառակ լինեն,Իմ դժբախտության վրա ուրախացողները թող ստորացված հետ քաշվեն:
15 Ովքեր ինձ ասում են՝ «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»,Թող իրենց ամոթահար վիճակից պապանձվեն:
16 Իսկ քեզ փնտրողները+ թող քեզնով ուրախանան ու ցնծան:+
Քո փրկարար գործերին փափագով սպասողները թող միշտ ասեն.
«Մեծարանքի է արժանի Եհովան»:+
17 Ես խեղճ եմ և անօգնական.
Թող ինձ ուշադրություն դարձնի Եհովան:
Իմ Աստվա՛ծ, մի՛ հապաղիր,+Դու ես ինձ օգնողը, դու ես իմ փրկիչը:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Համբերությամբ Եհովային սպասեցի»:
^ Կամ՝ «ականջը դեպի ինձ խոնարհեցրեց»:
^ Կամ՝ «գլանաձև ձեռագրում»:
^ Կամ՝ «իմ ցանկությունն է»:
^ Կամ՝ «ճշմարտությանդ»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»: