Սաղմոսներ 29։1-11
Դավթի երգը:
29 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, ո՛վ զորավորների որդիներ,Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
2 Եհովային իր անվանը վայել փառք տվեք,Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:*
3 Ամպերից* վեր լսվում է Եհովայի ձայնը,Փառահեղ Աստծու ձայնը որոտի պես թնդում է:+
Թանձր ամպերի վերևում Եհովան է:+
4 Եհովայի ձայնը զորեղ է,+Եհովայի ձայնը փառահեղ է:
5 Եհովայի ձայնից կոտրվում են մայրիները,Այո՛, Եհովան ջարդուխուրդ է անում Լիբանանի մայրիները:+
6 Նա Լիբանանին* ցատկոտել է տալիս հորթի պես,Սարիոնին՝+ վայրի ցլիկների պես:
7 Եհովայի ձայնը կրակե շանթեր է արձակում:+
8 Եհովայի ձայնից անապատը շարժվում է,+Կադեսի+ անապատը Եհովան ցնցում է:
9 Եհովայի ձայնից եղնիկը դողում է և ծնում,Անտառները տերևաթափ են լինում:*+
Նրա տաճարում բոլորն ասում են. «Փա՛ռք Աստծուն»:
10 Եհովայի գահն է երկնային օվկիանոսի* վերևում.+
Որպես գահակալ Արքա՝ Եհովան հավիտյան է իշխում:+
11 Եհովան իր ժողովրդին զորություն կտա:+
Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:
^ Կամ՝ «Եհովային պաշտեք»:
^ Բռց.՝ «Ջրերից»:
^ Ըստ ամենայնի, խոսքը Լիբանանի լեռնաշղթայի մասին է:
^ Կամ՝ «մերկանում են»:
^ Կամ՝ «հեղեղների»: