Սաղմոսներ 22։1-31
Նվագավարին: «Եղնիկը՝ լուսաբացին» երգի մեղեդիով:* Դավթի երգը:
22 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել:+
Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ու ինձ չես փրկում,Ցավատանջ աղաղակներս չես լսում:+
2 Իմ Աստվա՛ծ, դու ինձ չես պատասխանում,+Թեև ողջ ցերեկը քեզ եմ կանչումԵվ գիշերն էլ չեմ լռում:
3 Այդուհանդերձ, դու սուրբ ես,+Ողջ Իսրայելը գովաբանում է քեզ:*
4 Մեր հայրերը քեզ հուսացին,+Եվ դու փրկեցիր նրանց, քանի որ քեզ վստահեցին:+
5 Քեզ օգնության կանչեցին և փրկվեցին,Քեզ վստահեցին ու չհիասթափվեցին:*+
6 Իսկ ինձ մարդիկ ծաղրում են,Ժողովուրդն ինձ արհամարհում է,Ասես ոչ թե մարդ եմ, այլ պարզապես մի որդ եմ:+
7 Բոլոր ինձ տեսնողները ինձ ծաղրում են,+Հեգնանքով գլուխները շարժում և քմծիծաղով ասում են.+
8 «Հույսը Եհովայի վրա էր դրել, դե թող Նա ազատի նրան:
Թե այդքան թանկ է Իր համար, թող փրկի նրան»:+
9 Դու էիր, որ իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերեցիր,+Երբ դեռ մորս կրծքով էի սնվում, ինձ ապահով պահեցիր:
10 Ծնվածս օրվանից քո հոգածությանն եմ հանձնված,Մորս արգանդում իմ եղած ժամանակից դու ես իմ Աստվածը:
11 Փորձանքը մոտ է. հեռու մի՛ մնա ինձնից,+Չունեմ ուրիշ մեկը, որ օգնի ինձ:+
12 Բազում թշնամիներս ցլերի պես ինձ շրջապատել են.+
Բասանի զորեղ ցլերի պես ինձ պաշարել են:+
13 Իրենց երախը լայն բացած՝ իմ դեմ են դուրս գալիս,+Ինչպես մռնչացող առյուծ, որ բզկտում է իր զոհին:+
14 Ուժերս ջրերի պես դատարկվել-սպառվել են,Բոլոր ոսկորներս հոդախախտվել են,Սիրտս կրծքիս տակ մոմի պես հալվել է:+
15 Ուժերս ցամաքել են, չոր կավե բեկոր եմ դարձել,+Լեզուս քիմքիս է կպել.+
Դու ինձ մահվան փոսն ես հասցրել:+
16 Շներն ինձ շրջապատել են,+Չարագործների ոհմակը ինձ իր օղակի մեջ է սեղմել,+Առյուծի պես նրանք ձեռքերիս ու ոտքերիս վրա են հարձակվել:+
17 Բոլոր ոսկորներս կարող եմ հաշվել:+
Թշնամիներս ինձ են նայում, աչքերը վրաս են հառել:
18 Հանդերձներս իրար մեջ են բաժանում,Հագուստիս համար վիճակ* են գցում:+
19 Բայց դու, ո՛վ Եհովա, քեզ հեռու մի՛ պահիր:+
Իմ զորության աղբյուրն ես. ինձ օգնության շտապիր:+
20 Ազատիր ինձ սրից,Թանկ կյանքս* փրկիր շների ճանկերից:+
21 Ազատիր ինձ առյուծի երախից,+Վայրի ցլերի եղջյուրներից:
Պատասխանիր ու փրկիր ինձ:
22 Ես քո անունը եղբայրներիս կհայտնեմ,+Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ:+
23 Եհովայից վախեցողնե՛ր, գովաբանեք նրան,Հակոբի բոլո՛ր սերունդներ, փառաբանեք նրան,+Իսրայելի բոլո՛ր սերունդներ, ակնածանքով վերաբերվեք նրան,
24 Որովհետև նա տառապյալին չարհամարհեց,Նրա տանջանքների վրա աչք չփակեց,+Նրանից երես չթեքեց+Եվ նրա օգնության կանչը լսեց:+
25 Մեծ ժողովում քեզ կգովաբանեմ,+Քեզնից վախեցողների առաջ երդումներս կկատարեմ:
26 Հեզերը կուտեն ու կկշտանան,+Եհովայի առաջնորդությունը փնտրողները* կգովաբանեն նրան:+
Թող նրանք վայելեն կյանքը հավիտյան:
27 Եհովային կհիշեն երկրի բոլոր ծայրերում ապրողները
Ու հետ կդառնան դեպի նա:
Նրա առաջ կխոնարհվեն ազգերի բոլոր տոհմերը:+
28 Չէ՞ որ Եհովայինն է թագավորական իշխանությունը,+Եվ նա է ազգերին տիրողը:
29 Երկրի բոլոր հարուստները* կուտեն-կխմենՈւ նրա առաջ կխոնարհվեն:
Նրա առաջ ծնկի կգան բոլորը, ովքեր դառնալու են դեպի հողը.
Ոչ ոք չի կարող պահպանել իր կյանքը:
30 Նրանց սերունդները կծառայեն Եհովային,Գալիք սերնդին կպատմվի նրա մասին:
31 Այն մարդկանց, որ դեռ պետք է ծնվեն,Նրա արդարության մասին կպատմեն,Կպատմեն՝ ինչեր է նա արել:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ ««Եղնիկը՝ լուսաբացին» երաժշտական ոճով»:
^ Կամ՝ «Գահին ես նստած՝ Իսրայելի գովաբանությունների մեջ»:
^ Կամ՝ «ամոթով չմնացին»:
^ Բռց.՝ «Միակիս»: Խոսքը իր հոգու, կամ՝ կյանքի մասին է:
^ Բռց.՝ «Եհովային փնտրողները»:
^ Բռց.՝ «ճարպակալածները»: