Սաղմոսներ 131։1-3

  • Դավիթը մանկան պես գոհունակություն է զգում

    • «Չեմ ձգտում մեծամեծ բաների» (1)

Վերելքի երգ: Դավթի երգը: 131  Ո՛վ Եհովա, սրտիս մեջ չկա գոռոզություն,Աչքերս ոչ ոքի վերևից չեն նայում,+Ես չեմ ձգտում մեծամեծ բաների,+Ոչ էլ ինձ համար անհասանելի որևէ բանի:   Ընդհակառակը, անդորր եմ բերել իմ հոգուն*+Եվ խաղաղվել եմ, ինչպես մանուկը՝* իր մոր գրկում: Ես այդ մանկան պես գոհունակություն եմ զգում:   Թող Իսրայելը սպասի Եհովային+Այժմվանից մինչև հավիտենություն:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «կաթից կտրված երեխան»: