Սաղմոսներ 13։1-6
Նվագավարին: Դավթի երգը:
13 Դեռ ինչքա՞ն ես ինձ մոռացության մատնելու:
Մի՞թե հավիտյան, ո՜վ Եհովա:
Դեռ ինչքա՞ն ես ինձնից թաքնվելու:*+
2 Դեռ ինչքա՞ն եմ մտատանջվելուԵվ օրեր շարունակ սրտումս վիշտ ունենալու:
Դեռ ինչքա՞ն է թշնամիս հաղթանակ տանելու:+
3 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, նայիր ինձ և պատասխան տուր,Վերադարձրու աչքերիս փայլը, որ չննջեմ մահվան քնով,
4 Որ թշնամիս չասի. «Ես հաղթեցի նրան»:
Մի՛ թող՝ ընկնեմ, որ հակառակորդներս չուրախանան:+
5 Քո հավատարիմ սերն է իմ հույսը,+Քո տված փրկությամբ կցնծա իմ սիրտը:+
6 Ես Եհովային կգովերգեմ,Որովհետև նա ինձ վարձատրեց առատորեն:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երեսդ թաքցնելու»: