Սաղմոսներ 127։1-5
Վերելքի երգ: Սողոմոնի երգը:
127 Եթե Եհովան չկառուցի տունը,Զուր են ջանք թափում այն կառուցողները:+
Եթե Եհովան չպահպանի քաղաքը,Զուր է արթուն մնում պահապանը:+
2 Զուր եք դուք կանուխ արթնանում,Մինչև ուշ գիշեր արթուն մնումԵվ հաց վաստակելու համար քրտնաջան աշխատում,Քանի որ ում Աստված սիրում է,Նրան հոգ է տանում և խաղաղ քուն պարգևում:+
3 Ահա որդիները* պարգև* են Եհովայից,+Որովայնի պտուղը նվեր է նրանից:+
4 Որդիները, որ մարդ ունենում է երիտասարդ տարիքում,Նման են նետերի՝ զորեղ մարդու ձեռքում:+
5 Երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կապարճը լցնում են այդպիսի նետերով:+
Նրանք չեն մնա ամոթով,Քանի որ նրանց որդիները պատասխան կտան թշնամուն քաղաքի դարպասների մոտ: