Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։
Աստված ամպով փակել է իրեն մոտենալու ճանապարհը (43, 44)
א [Ալեֆ]3 Ես այն մարդն եմ, որ տառապանք է տեսել, տեսել է, թե ինչպես է Աստված պատժում իր ցասումով:*2 Նա ինձ վռնդել է, քայլել տվել խավարի մեջ և ոչ թե լույսի:+3 Նա նորից ու նորից մեկնում է իր ձեռքը, որ պատժի ինձ:+ב [Բեթ]4 Մարմինս ու մաշկս մաշեցրել է,Ոսկորներս կոտրել:5 Նա պաշարել է ինձ, դառը թույնով+ ու նեղություններով ինձ շրջապատել:6 Ինձ ստիպել է մութ տեղերում բնակվել, ինչպես մեկի, ով վաղուց մեռել է:ג [Գիմել]7 Նա քարե պարսպով շրջափակել է ինձ, որ չփախչեմ,Պղնձե ծանր շղթաներով կապել է:+8 Երբ ես հուսահատված օգնության եմ կանչում, նա չի ցանկանում լսել իմ աղոթքը:*+9 Իմ ճանապարհները նա տաշած քարերով փակել է,Իմ ուղիները՝ ծռել:+ד [Դալեթ]10 Նա, դարան մտած, սպասում է, ինչպես մի արջ, ինչպես մի թաքնված առյուծ:+11 Նա ինձ մի կողմ է հրել ճամփից և կտոր-կտոր արել:*Նա թշվառ է դարձրել ինձ:+12 Իր աղեղը լարել է և նետի թիրախ դարձրել:ה [Հե]13 Իր կապարճի նետերը երիկամներիս մեջ է մխրճել:14 Բոլորի համար ես ծիծաղի առարկա եմ դարձել, ողջ օրը նրանք ծաղրում են ինձ իրենց երգով:15 Նա ինձ դառնություններով է լցրել, օշինդրով հագեցրել:+ו [Վավ]16 Ատամներս խճով կոտրում է,Այնպես է անում, որ մոխրի մեջ կուչ գամ:+17 Դու զրկել ես ինձ խաղաղությունից: Մոռացել եմ, թե երջանկությունն* ինչ է:18 Ես ասացի. «Կորան իմ փառքն ու Եհովայի հանդեպ իմ հույսը»:ז [Զային]19 Հիշիր իմ տառապանքը, հիշիր, որ անտուն եմ,+ որ օշինդր և դառը թույն եմ ուտում:+20 Դու անպայման կհիշես ինձ և կխոնարհվես դեպի ինձ:+21 Սիրտս հիշում է այդ մասին: Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ:+ח [Խեթ]22 Եհովայի հավատարիմ սիրո շնորհիվ մենք չբնաջնջվեցինք,+Որովհետև անսպառ է նրա գթասրտությունը:+23 Ամեն առավոտ նա նորից ու նորից դրսևորում է այն:*+ Մեծ է քո հավատարմությունը:+24 Ես ասացի. «Եհովան է իմ բաժինը,+ դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ նրան»:+ט [Տեթ]25 Եհովան բարի է այն մարդու հանդեպ, ով հույսը նրա վրա է դնում,+ և ով միշտ նրան է փնտրում:+26 Լավ է, որ մարդը լուռ* սպասում է+ Եհովայից եկող փրկությանը:+27 Լավ է, որ մարդը իր երիտասարդ տարիներին դժվարություններ է կրում:+י [Յոդ]28 Եթե Աստված բեռ է դրել նրա վրա, թող նա մենակ նստի ու լուռ մնա:+29 Թող բերանը հողի մեջ մտցնի.+ գուցե դեռ հույս կա:+30 Թող իր այտը իրեն հարվածողին դարձնի, թող լիովին կրի վիրավորանքները:כ [Քաֆ]31 Չէ՞ որ Եհովան միշտ չի մերժելու մեզ:+32 Թեպետ նա վիշտ է պատճառել, սակայն իր անսահման հավատարիմ սիրուց մղված՝ գթասրտություն ցույց կտա,+33 Քանի որ մարդկանց վիշտ ու տառապանք պատճառելը նրան չի ուրախացնում:+ל [Լամեդ]34 Երբ երկրի բանտարկյալներին ոտքերի տակ տրորում են,+35 Երբ Բարձրյալի առաջ մարդուն զրկում են արդարադատությունից+36 Եվ երբ մարդուն իր դատական գործում խաբում են, Եհովան չի հանդուրժում այդ ամենը:מ [Մեմ]37 Ո՞վ կարող է այնպես անել, որ իր ասածները կատարվեն, եթե Եհովան չկամենա:38 Բարձրյալի բերանից լավ բանի հետ վատ բան դուրս չի գալիս:39 Ինչպե՞ս կարող է մարդը տրտնջալ, եթե կրում է իր իսկ մեղքի հետևանքները:+נ [Նուն]40 Եկեք խորությամբ քննենք մեր ապրելակերպը+ ու վերադառնանք Եհովայի մոտ:+41 Եկեք մեր ձեռքերը դեպի Աստված՝ դեպի երկինք բարձրացնենք և անկեղծ սրտով նրան դիմենք.+42 «Մենք մեղք գործեցինք ու ապստամբեցինք քո դեմ,+ և դու չներեցիր մեզ:+ס [Սամեխ]43 Դու բարկությամբ փակեցիր քեզ մոտենալու ճանապարհը,+Հետապնդեցիր ու առանց խնայելու սպանեցիր մեզ:+44 Դու ծածկեցիր քեզ ամպերով, որ մեր աղոթքները քեզ չհասնեն:+45 Մեզ աղբ ու թափթփուկ դարձրիր ժողովուրդների մեջ»:פ [Փե]46 Մեր բոլոր թշնամիները ծաղրում են մեզ:+47 Մենք սարսափի մեջ ենք, ծուղակն ենք ընկել:+Թշվառությունն ու կոտորածն են մեր բաժինը:+48 Աչքերիցս արցունքի գետեր են հոսում, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է:+ע [Ային]49 Արցունքներս չեն ցամաքի, անդադար կողբամ,+50 Մինչև որ Եհովան երկնքից նայի ու տեսնի մեզ:+51 Սաստիկ վշտանում եմ՝ տեսնելով իմ քաղաքի դուստրերին:+צ [Ցադե]52 Իմ թշնամիները անմեղ տեղը որսացին ինձ, որսացին ինչպես մի թռչնի:53 Նրանք ուզում էին սպանել ինձ. փոսը գցեցին ու քարեր նետեցին ինձ վրա:54 Ջրերը ծածկեցին ինձ: Ես ասացի. «Վերջս եկել է»:ק [Կոֆ]55 Խոր փոսի միջից քո անունը կանչեցի, ո՛վ Եհովա:+56 Լսի՛ր իմ ձայնը: Մի՛ փակիր ականջդ, երբ օգնության եմ կանչում և փրկություն աղերսում:57 Այն օրը, երբ կանչեցի քեզ, դու մոտեցար: Դու ասացիր. «Մի՛ վախեցիր»:ר [Ռեշ]58 Դու պաշտպանեցիր իմ դատը, ո՛վ Եհովա, ինձ փրկեցիր:*+59 Եհո՛վա, դու տեսար ինձ պատճառած չարիքը: Խնդրում եմ, ինձ արդարությամբ դատիր:+60 Դու տեսար, թե ինչպես նրանք վրեժխնդիր եղան, ինչ դավեր նյութեցին իմ դեմ:ש [Սին] կամ [Շին]61 Եհո՛վա, դու լսեցիր նրանց ծաղրանքները, իմացար իմ դեմ կազմած նրանց չար ծրագրերը:+62 Լսեցիր, թե իմ հակառակորդները ինչ են խոսում իմ մասին, թե ինչպես են ողջ օրը փսփսում:63 Նայիր նրանց: Նստեն թե վեր կենան, նրանք ծաղրում են ինձ իրենց երգերով:ת [Թավ]64 Ո՛վ Եհովա, դու կհատուցես նրանց՝ ըստ իրենց գործերի:65 Դու նրանց կանիծես՝ համառ դարձնելով նրանց սիրտը:66 Քո բարկությամբ կհետապնդես նրանց, ո՛վ Եհովա, ու կվերացնես երկնքի տակից: