Նեեմիա 11։1-36
-
Երուսաղեմը կրկին բնակեցված է (1-36)
11 Ժողովրդի իշխանները Երուսաղեմում էին ապրում,+ սակայն մնացած ժողովրդի համար վիճակ գցվեց,+ որ ամեն տասը ընտանիքից մեկն ընտրվի՝ բնակվելու Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում, իսկ մյուս ինը պետք է մնային իրենց քաղաքներում:
2 Ավելին՝ ոմանք հոժարակամորեն ցանկացան բնակվել Երուսաղեմում, ու ողջ ժողովուրդն Աստծու օրհնությունը մաղթեց նրանց:
3 Ահա սրանք էին շրջանի այն գլխավորները, որ ապրում էին Երուսաղեմում: (Մնացած իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, տաճարի սպասավորներն*+ ու Սողոմոնի ծառաների որդիները+ ապրում էին Հուդայի մյուս քաղաքներում՝ ամեն մեկն իր քաղաքում՝ իր սեփական տարածքում:+
4 Երուսաղեմում ապրում էին նաև Հուդայի ու Բենիամինի ժողովրդից ոմանք): Հուդայի ցեղից՝ Փարեսի տոհմից՝+ Մաղաղիելի որդի Սափատիայի որդի Ամարիայի որդի Զաքարիայի որդի Օզիայի որդի Աթայիան,
5 և Սելոմյանների տոհմից՝ Զաքարիայի որդի Հոարիբի որդի Ադայիայի որդի Ազայիայի որդի Քոլոզեի որդի Բարուքի որդի Մաասիան:
6 Փարեսի տոհմից Երուսաղեմում բնակվողները 468 հոգի էին, որոնք ուժեղ տղամարդիկ էին:
7 Բենիամինի ցեղից՝ Հեսայիայի որդի Իթիելի որդի Մաասիայի որդի Կոլայիայի որդի Փադայիայի որդի Հովադի որդի Մեսուլամի որդի Սալլուն,+
8 Գեբեին ու իր տունը և Սելեին ու իր տունը, ընդհանուր հաշվով՝ 928 տղամարդ:
9 Քաղաքում նրանց վերակացուն Զեքրիի որդի Հովելն էր, իսկ Ասանուայի որդի* Հուդան նրա տեղակալն էր:
10 Քահանաներից Հոարիբի որդի Հեդայիան էր, Հաքինը,+
11 ճշմարիտ Աստծու տանը* ծառայող առաջավոր մարդկանցից մեկի՝ Աքիտոբի+ որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Սարայիան
12 և նրանց ծառայակիցները՝* Աստծու տանը աշխատողները, բոլորը միասին՝ 822 հոգի, ինչպես նաև Մելքիայի որդի Փասուրի+ որդի Զաքարիայի որդի Ամասիի որդի Փալալիայի որդի Հերոամի որդի Ադայիան
13 և նրա ծառայակիցները՝ նահապետական տների գլուխները՝ 242 հոգի, նաև Եմմերի որդի Մեսելամոթի որդի Ահզայի որդի Ազարիելի որդի Ամեշան
14 ու նրա ծառայակիցները՝ ուժեղ ու խիզախ տղամարդիկ, բոլորը միասին՝ 128 հոգի: Նրանց վերակացուն Զաբդիելն էր, որը մի անվանի տոհմից էր:
15 Ղևտացիներից Բունիի որդի Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան էր+
16 և ղևտացիների գլուխներ Սաբեթան+ ու Հոզաբադը,+ որոնք վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան դրսի գործերը,
17 նաև Ասափի որդի+ Զաբդիի որդի Միքայի որդի Մաթանիան,+ որը փառաբանական երգեր կատարող երգչախմբի ղեկավարն էր և առաջնորդում էր փառաբանությունը աղոթքի ժամանակ,+ նրա օգնական Բակբոկիան և Իդիթունի+ որդի Գալալի որդի Սամուայի որդի Աբդան:
18 Սուրբ քաղաքում ապրող բոլոր ղևտացիների թիվը 284 էր:
19 Դռնապաններից Ակկուբն էր, Տելմոնը+ և նրանց ծառայակիցները, ընդհանուր հաշվով՝ 172 հոգի:
20 Մնացած իսրայելացիները, քահանաներն ու ղևտացիները ապրում էին Հուդայի մյուս բոլոր քաղաքներում՝ ամեն մեկն իր ժառանգական կալվածքում:
21 Տաճարի սպասավորները+ բնակվում էին Օֆելում:+ Նրանց վերակացուներն էին Զիհան ու Գիսփան:
22 Երուսաղեմում ապրող ղևտացիների վերակացուն Ասափի տոհմից՝ երգիչների տոհմից, Միքայի որդի Մաթանիայի+ որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Օզին էր, որը վերահսկում էր ճշմարիտ Աստծու տան աշխատանքները:
23 (Թագավորը կարգադրել էր,+ որ կանոնավորաբար միջոցներ հատկացվեն երգիչների ամենօրյա կարիքները հոգալու համար):
24 Հուդայի որդի Զարայի տոհմից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի խորհրդականն էր ժողովրդին առնչվող հարցերով:
25 Սրանք են այն բնակավայրերն ու դրանց հարակից շրջանները,* որտեղ բնակվում էին Հուդայի ժողովրդից ոմանք. Կարիաթ-Արբան+ ու դրա կախյալ* ավանները, Դեբոնն* ու դրա կախյալ ավանները, Կաբիսելն+ ու դրա հարակից գյուղերը,
26 Հեսուան, Մոլադան,+ Բեթ-Փալեթը,+
27 Ասար-Սուալը,+ Բերսաբեեն ու դրա կախյալ* ավանները,
28 Սիկելակը,+ Մեքոնան ու դրա կախյալ* ավանները,
29 Ենռեմոնը,+ Սարաան,+ Հերիմութը,
30 Զանոան,+ Ոդողոմն ու դրանց հարակից գյուղերը, Լաքիսն+ ու դրա հարակից շրջանները և Ազեկան+ ու դրա կախյալ* ավանները: Հուդայի ժողովրդի բնակության տարածքը ձգվում էր Բերսաբեեից մինչև Հիննոմի հովիտը:+
31 Բենիամինի ժողովուրդն ապրում էր Գեբայում,+ Մաքմասում, Այիայում, Բեթելում+ և դրա կախյալ* ավաններում,
32 Անաթոթում,+ Նոբում,+ Անանիայում,
33 Հասորում, Ռամայում,+ Գեթթայիմում,
34 Ադիդում, Սեբոիմում, Նեբալատում,
35 Լոդում և Օնոյում՝+ Արհեստավորների հովտում:*
36 Հուդայի տարածքում բնակվող ղևտացիների մի քանի խմբեր բնակություն հաստատեցին Բենիամինի տարածքում:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նաթանայիմները»: Բռց.՝ «տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
^ Այս գլխում «որդի» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:
^ Կամ՝ «տաճարում»:
^ Բռց.՝ «եղբայրները»:
^ Բռց.՝ «դաշտերը»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Հավանաբար, Հեսու 15:22-ի Դեմոնան է:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ հնարավոր է՝ «Օնոյում և Արհեստավորների հովտում»: