Հովհաննես 3։1-36

  • Հիսուսը և Նիկոդեմոսը (1-21)

    • Դարձյալ ծնվել (3-8)

    • Աստված սիրեց աշխարհը (16)

  • Հիսուսի մասին Հովհաննեսի տված վերջին վկայությունը (22-30)

  • Վերևից եկողը (31-36)

3  Հրեաների առաջնորդներից Նիկոդեմոս+ անունով փարիսեցի մի մարդ կար:  Մի անգամ նա գիշերով Հիսուսի մոտ եկավ+ ու ասաց. «Ռաբբի՛,+ մենք գիտենք, որ դու Աստծու կողմից ուղարկված ուսուցիչ ես, որովհետև այն հրաշքները,+ որ անում ես, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»:+  Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. մինչև որ մարդ դարձյալ* չծնվի,+ չի կարող տեսնել Աստծու թագավորությունը»:+  Նիկոդեմոսն էլ հարցրեց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, եթե ծեր է: Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»:  Հիսուսը պատասխանեց. «Հաստատ ասում եմ քեզ. մինչև որ մարդ ջրից+ ու ոգուց+ չծնվի, չի կարող մտնել Աստծու թագավորություն:  Մարմնից ծնվածը մարմին է, իսկ ոգուց ծնվածը՝ ոգի:  Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք:  Քամին ուր ուզում է, փչում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես՝ որտեղից է գալիս և ուր է գնում: Այդպես է նաև յուրաքանչյուր մարդու պարագայում, ով ոգուց է ծնվել»:+  Նիկոդեմոսը հարցրեց. «Ինչպե՞ս է դա հնարավոր»: 10  Հիսուսն էլ պատասխանեց. «Դու Իսրայելում ուսուցիչ ես ու չգիտե՞ս: 11  Վստահեցնում եմ քեզ. մենք ասում ենք այն, ինչ գիտենք, և վկայում ենք այն մասին, ինչ տեսել ենք, բայց դուք չեք ընդունում մեր վկայությունը: 12  Եթե չեք հավատում, երբ երկրային բաների մասին եմ խոսում, ինչպե՞ս կհավատաք, եթե երկնային բաների մասին խոսեմ: 13  Ոչ մի մարդ չի եղել երկնքում՝*+ բացի մարդու Որդուց, որը երկնքից իջավ:+ 14  Եվ ինչպես Մովսեսը անապատում օձը բարձրացրեց,+ այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի,+ 15  որպեսզի յուրաքանչյուր ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա:+ 16  Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց,+ որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա:+ 17  Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց, որ նա ոչ թե դատի աշխարհը, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկվի:+ 18  Ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չի դատապարտվի,*+ իսկ ով հավատ չի դրսևորում, արդեն իսկ դատապարտված* է, քանի որ չհավատաց Աստծու միածին Որդու անվանը:+ 19  Սա է դատելու հիմքը. լույսը աշխարհ եկավ,+ բայց մարդիկ խավարը սիրեցին, ոչ թե լույսը, քանի որ նրանց գործերը չար էին: 20  Նա, ով նողկալի բաներ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չբացահայտվեն:* 21  Բայց ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը,+ որպեսզի երևա, որ իր գործերը Աստծու կամքի համաձայն են»: 22  Այս ամենից հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Հրեաստանի գյուղական վայրեր: Որոշ ժամանակ նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր մարդկանց:+ 23  Իսկ Հովհաննեսը մկրտում էր Սաղիմի մոտ՝ Այենոնում, քանի որ այնտեղ շատ ջուր կար.+ մարդիկ գալիս էին ու մկրտվում:+ 24  Հովհաննեսն այդ ժամանակ դեռ չէր բանտարկվել:+ 25  Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև ծիսականորեն մաքրվելու վերաբերյալ վեճ ծագեց: 26  Աշակերտները եկան Հովհաննեսի մոտ ու ասացին. «Ռաբբի՛, նայի՛ր, այն մարդը, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր,+ մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում»: 27  Հովհաննեսն ասաց. «Մարդ չի կարող որևէ բան ստանալ, եթե երկնքից տրված չլինի իրեն: 28  Դուք ինքներդ եք վկա եղել, որ ասացի. «Ես չեմ Քրիստոսը,+ ես նրանից առաջ եմ ուղարկվել»:+ 29  Ով հարսնացու ունի, նա է փեսան:+ Սակայն երբ փեսայի ընկերը, նրա մոտ կանգնած, լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է: Այդպես էլ իմ ուրախությունն է լիակատար: 30  Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ»: 31  Վերևից եկողը+ վեր է ամենքից: Ով երկրից է, երկրային է և երկրային բաների մասին է խոսում: Երկնքից եկողը վեր է ամենքից:+ 32  Նա վկայում է այն մասին, ինչ տեսել ու լսել է,+ բայց ոչ ոք չի ընդունում նրա վկայությունը:+ 33  Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատում է,* որ Աստված ճշմարտախոս է:+ 34  Նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է ասում,+ քանի որ Աստված իր ոգին խնայելով* չի տալիս: 35  Հայրը սիրում է Որդուն+ և ամեն բան նրա ձեռքն է տվել:+ 36  Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի:+ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, այդ կյանքը չի տեսնի.+ Աստված բարկացած կմնա նրա վրա:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «վերևից»:
Բռց.՝ «չի բարձրացել երկինք»:
Բռց.՝ «դատված»:
Բռց.՝ «չի դատվի»:
Բռց.՝ «չնախատվեն»:
Բռց.՝ «իր կնիքը դրել է»:
Բռց.՝ «չափով»: