Հոբ 28։1-28
28 «Կա հանք, որտեղից արծաթ են հանում,Եվ կա հանք, որտեղից ոսկի են հանում, որը հետո զտում են:+
2 Երկաթը հանվում է գետնից,Եվ պղինձը հալեցվելով հանվում է հանքաքարից:+
3 Մարդը հաղթահարում է մթությունը,Արժեքավոր հանքանյութ* փնտրելու համար հասնում է մինչև խավարի խորքերը:
4 Նա հանքահոր է փորում՝ հեռու մարդկանց բնակավայրերից,Մոռացված վայրերում՝ հեռու մարդկանց անցուդարձից:
Նրանք պարաններով իջնում են և օդում կախված՝ աշխատում:
5 Երկրի մակերևույթին ուտելիք է աճում,Իսկ ընդերքում ամեն բան տակնուվրա է լինում, ասես հրդեհվում:*
6 Այնտեղ քարերի մեջ շափյուղա կա,Հողի մեջ ոսկի կա:
7 Ոչ մի գիշատիչ թռչուն չգիտի այնտեղ տանող ճանապարհը,Այն չի տեսել նաև սև ցինի աչքը:
8 Հուժկու գազաններն այնտեղ ոտք չեն դրել,Առյուծն այնտեղով չի անցել:
9 Մարդը ջարդում է կայծքարային ժայռերը,Հիմքից փլուզում է լեռները:
10 Ապառաժների մեջ ջրային ուղիներ է փորում,+Եվ ամեն թանկարժեք բան նրա աչքին տեսանելի է դառնում:
11 Գետերի ակունքներին պատնեշ է դնումԵվ թաքցված գանձերը լույս աշխարհ հանում:
12 Մինչդեռ իմաստություն... Որտե՞ղ այն կարելի է գտնել:+
Հասկացողության աղբյուրը որտե՞ղ է:+
13 Ոչ մի մարդ դրա արժեքը չի գիտակցում,+Եվ այն հնարավոր չէ գտնել այս աշխարհում:
14 Խոր ջրերն ասում են. «Այն մեր մեջ չէ»:
Ծովն ասում է. «Այն ինձ մոտ չէ»:+
15 Այն հնարավոր չէ գնել մաքուր ոսկով,Որքան էլ արծաթ կշռես, դրա հետ այն փոխանակել չես կարող:+
16 Այն հնարավոր չէ գնել Օֆիրի ոսկով,+Ոչ էլ հազվագյուտ եղնգնաքարով* ու շափյուղայով:
17 Ոսկին և ապակին չեն կարող դրա հետ համեմատվել,Այն հնարավոր չէ ընտիր* ոսկուց պատրաստված անոթով փոխանակել:+
18 Մարջանի ու բյուրեղի մասին չարժե անգամ նշել,+Քանի որ իմաստությունը* մի պարկ մարգարիտից էլ թանկ է:
19 Քուշի տպազիոնը+ չի կարող դրա հետ համեմատվել,Անգամ մաքուր ոսկով այն հնարավոր չէ գնել:
20 Ուրեմն որտեղի՞ց է գալիս իմաստությունը,Որտե՞ղ է հասկացողության աղբյուրը:+
21 Այն թաքցված է բոլոր կենդանի արարածների աչքից,+Թաքցված է երկնքի թռչուններից:
22 Կործանումն ու մահն ասում են.
«Մեր ականջներին միայն լուրեր են հասել դրա մասին»:
23 Այն գտնելու ճանապարհը Աստված գիտի,Միայն նա գիտի, թե որտեղ է այն:+
24 Նա տեսնում է մինչև երկրի ծայրերն անգամ,Նրա աչքի առաջ է երկնքի տակ եղած ամեն բան:+
25 Երբ նա քամուն զորությամբ* օժտեց+Եվ ջրերը բաշխեց,+
26 Երբ անձրևի համար կարգուկանոն սահմանեց+Եվ ամպրոպաբեր ամպերի համար ուղի որոշեց,+
27 Այդժամ իր գործերի մեջ իմաստություն տեսավ և ցույց տվեց՝ ինչ է այն,Նա հաստատեց ու ստուգեց այն:
28 Ապա ասաց մարդուն.
«Իմաստությունը Եհովայի հանդեպ վախն է,+Հասկացողությունը չար բաներից հեռանալն է»»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «քար»:
^ Ըստ երևույթին, խոսքը հանքահանության մասին է:
^ Կամ՝ «օնիքսով»:
^ Կամ՝ «զտված»:
^ Բռց.՝ «մի պարկ իմաստությունը»:
^ Բռց.՝ «ծանրությամբ»: