Հայտնություն 12։1-17

  • Կինը, արու զավակը և վիշապը (1-6)

  • Միքայելը պատերազմում է վիշապի դեմ (7-12)

    • Վիշապը ցած է գցվում երկիր (9)

    • Բանսարկուն գիտի, որ քիչ ժամանակ ունի (12)

  • Վիշապը հետապնդում է կնոջը (13-17)

12  Ես մի ցնցող երևույթ* տեսա երկնքում. տեսա մի կին՝+ արևը հագած, լուսինը նրա ոտքերի տակ էր, և գլխին 12 աստղերից կազմված պսակ կար:  Նա հղի էր, և քանի որ նրա ծննդաբերելու ժամանակը եկել էր, գոռում էր երկունքի ցավերից:  Ապա մեկ ուրիշ ցնցող երևույթ տեսա երկնքում. տեսա մի մեծ հրագույն վիշապ,+ որը յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր ու իր գլուխների վրա՝ յոթ թագ:  Նա իր պոչով քաշեց երկնքի աստղերի+ մեկ երրորդ մասը և ցած գցեց երկրի վրա:+ Վիշապը կանգնած էր կնոջ+ առաջ, որը ուր որ է ծննդաբերելու էր, և սպասում էր, որ երբ նա ծննդաբերի, կուլ տա նրա զավակին:  Կինը մի արու զավակ՝ մի որդի ծնեց,+ որը բոլոր ազգերին հովվելու է երկաթե գավազանով:+ Նրա զավակը արագ վերցվեց Աստծու մոտ, ով նստած էր իր գահին:  Իսկ կինը փախավ անապատ, որտեղ Աստված տեղ էր պատրաստել նրա համար, որ այնտեղ նրան կերակրեն 1 260 օր:+  Երկնքում պատերազմ բռնկվեց. Միքայելն*+ ու նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին:  Բայց նրանք պարտվեցին,* ու նրանց համար այլևս տեղ չկար երկնքում:  Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝+ այն վաղեմի օձը,+ որը Բանսարկու+ և Սատանա է կոչվում,+ որ մոլորեցնում է ողջ աշխարհը.+ նա գցվեց երկիր,+ ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին: 10  Եվ լսեցի, որ երկնքում մի բարձր ձայն ասաց. «Հիմա եկավ փրկությունը,+ գործի դրվեց զորությունը, և հաստատվեց մեր Աստծու թագավորությունն+ ու նրա Քրիստոսի իշխանությունը, որովհետև մեր եղբայրներին մեղադրողը, որը օր ու գիշեր մեր Աստծու առաջ մեղադրում էր նրանց,+ ցած գցվեց: 11  Նրանք հաղթեցին նրան+ Գառան արյունով+ ու իրենց տված վկայությամբ+ և թանկ չհամարեցին իրենց կյանքը՝*+ նույնիսկ մահվանը դեմառդեմ կանգնելով: 12  Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք այնտեղ: Բայց վա՜յ երկրին ու ծովին,+ որովհետև Բանսարկուն, ցասումով լցված, ցած է իջել ձեզ մոտ. նա գիտի, որ քիչ ժամանակ ունի»:+ 13  Երբ վիշապը տեսավ, որ ցած է գցվել երկիր,+ սկսեց հետապնդել կնոջը,+ որը որդի էր ծնել: 14  Բայց կնոջը մեծ արծվի երկու թև+ տրվեց, որ կարողանա թռչել անապատ՝ իր համար պատրաստված տեղը: Այնտեղ՝ օձից+ հեռու, նա պիտի կերակրվեր մեկ ժամանակ, երկու ժամանակ* ու կես ժամանակ:+ 15  Օձը իր բերանից գետի չափ շատ ջուր թափեց կնոջ հետևից, որ նա խեղդվի այդ գետի մեջ: 16  Բայց երկիրը օգնության հասավ կնոջը. այն բացեց իր բերանը ու կուլ տվեց գետը, որը վիշապը թափել էր իր բերանից: 17  Այդ ժամանակ վիշապը կատաղեց կնոջ վրա ու գնաց պատերազմելու նրա սերնդից մնացածների դեմ,+ որոնք պահում են Աստծու պատվիրանները, և որոնց հանձնարարված է վկայել Հիսուսի մասին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեծ նշան»:
Նշանակում է «ո՞վ է Աստծու նման»:
Կամ հնարավոր է՝ «Բայց նա [այսինքն՝ վիշապը] պարտվեց»:
Կամ՝ «հոգիները»:
Բռց.՝ «ժամանակներ»: